Sunday, 05 07 2026
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է

Պուտինն ու Էրդողանն Իրանում. եռանկյուն՝ Հայաստանի շուրջ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունը, որ հուլիսի 19-ին ՌԴ նախագահ Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ միաժամանակ կգտնվի Թեհրանում, որտեղ տեղի կունենա  Աստանայի ձևաչափի եռակողմ հանդիպում՝ Պուտին-Էրդողան-Ռայիսի: Նախօրեին՝ հուլիսի 11-ին, տեղի է ունեցել Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը, որի վերաբերյալ Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ազդարարվում էր Պուտինի և Էրդողանի առաջիկա հանդիպման մասին, թեև առանց նշելու օր և վայր: Նույն հեռախոսազրույցում, դարձյալ ըստ Կրեմլի, Պուտինն Էրդողանին հայտնել էր Սիրիայի հետ կապված հարցերը Աստանայի եռակողմ ձևաչափով քննարկումների միջոցով լուծելու կարևորության մասին: Այդ դիտարկումն ուշադրության է արժանի տեղեկությունների համատեքստում, թե Էրդողանը Սիրիայի ուղղությամբ ռազմարշավ իրականացնելու և իր ազդարարած 30-կմ անվտանգության բուֆերային գոտի ձևավորելու օպերացիայի հարցը լուծել է ՆԱՏՕ մադրիդյան Վեհաժողովի շրջանակում, այդ թվում Ջո Բայդենի հետ հանդիպմանը՝ ստանալով այդ օպերացիան սկսելու կանաչ լույս ԱՄՆ-ից:

Արդյո՞ք դրա համար չէ, որ Պուտինը հիշեցրել է Էրդողանին Աստանայի ձևաչափը: Էրդողանի արձագանքը անորոշ է, թեև անկասկած է, որ նա իր վերջին տարիների քաղաքականությանը հավատարիմ, փորձելու է հաջող առևտուր անել բոլոր հնարավոր ուղղություններով: Այդ համատեքստում է անհրաժեշտ դիտարկել նաև նրա քայլը Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի տեսքով, որ Թուրքիայի նախագահը դարձյալ՝ ձգտելու է հարմար պայմաններով իրացնել թե Նահանգների, թե Ռուսաստանի հետ հարաբերությունում, և թերևս նաև Իրանում, որի անվտանգության խորհրդի քարտուղարը օրերս գտնվում էր Հայաստանում և անկասկած հետաքրքրված էր նաև հայ-թուրքական շփումների հարցում արձանագրված առաջին կոնկրետ պայմանավորվածություններով: Ուշագրավ է այն, որ Էրդողանն ու Պուտինը գրեթե միաժամանակ ուղղություն են վերցնում դեպի Թեհրան այն շրջագայությանը զուգահեռ, որ ԱՄՆ նախագահ Բայդենը հուլիսի 13-ին կիրականացնի մերձավորարևելյան ուղղությամբ՝ Իսրայել, Պաղեստինի ինքնավարություն, Սաուդյան Արաբիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում