Friday, 03 07 2026
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է

Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Նիցցայի Մասսենա թանգարան։ Թանգարանի տնօրեն Ժան-Պյեր Բարբերոն, ընդունելով Հակոբյանին, նշել է, որ քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկի համարում ունեցող թանգարանը կրում է Նապոելոնի զորահրամանատարներից Անդրե Մասսենայի անունը։ Այս մասին տեղեկանում ենք Վրչապետի տիկնոջ պաշտոնական էջից։

«Շրջայցի ընթացքում Ժան-Պյեր Բարբերոն Աննա Հակոբյանին պատմել է, թե ինչպես 20-րդ դարասկզբին մարշալ Մասսենայի ժառանգորդների կողմից կառուցված դղյակը նվիրաբերվել է պետությանը՝ այն թանգարանի վերածելու պայմանավորվածությամբ։

Վարչապետի տիկինը հետաքրքրությամբ դիտել է ցուցադրվող նմուշները, որոնք ներառում են Մասսենայի ընտանիքին պատկանող անձնական իրեր, արվեստի գործեր, հնաոճ կահույք, ինչպես նաև Նիցցայի պատմությանը թեմատիկ տարրեր։

Թանգարանի տնօրենը ներկայացրել է, որ առանձնահատուկ ուշադրության են արժանի Ֆրանսիայի կայսր Նապոլեոնի և Ժոզեֆինայի անձնական իրերը, հուշանվերները, նամակները։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցանմուշների մասին հետաքրքիր մանրամասներ ներկայացնելու համար։

Վարչապետի տիկինը շրջայց է կատարել նաև Նիցցայի հին քաղաքում, այցելել Շատո դե Նիս՝ քաղաքի հիմնադրման վայրը, որը ոչ միայն Նիցցայի այլև ամբողջ Ֆրանսիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է, և ծանոթացել է քաղաքի` տարբեր ժամանակաշրջաններում զարգացման պատմության հետ»:

Այսօր ֆեյսբուքի իր էջում Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Մոնակոյից՝ կից գրելով՝ «Фото Кристофа Джирадо»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում