Monday, 15 06 2026
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս

2020 թ․ նոյեմբերի 9-10-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի քրգործով 25 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ

Չնայած լրագրողների առանձին հարցումներին պատասխանների միջոցով 2020թ. նոյեմբերի 9-10-ի դեպքերի առնչությամբ քննվող քրեական գործերի մասին համապատասխան ամփոփ տեղեկատվություն տրամադրվել է, սակայն դատելով նույնի առնչությամբ չդադաչող բանավոր հարցումներից՝ թերևս առկա է ավելի հրապարակային մակարդակով այդ տեղեկատվությունը հանրայնացնելու անհրաժեշտությունը: Այս մասին գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա մասնավորապես գրել է․ «2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս նախաքննությունը շարունակվում է:

Տվյալ քրեական գործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Բացի այդ, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ:

Դատարան ուղարկված քրեական գործերից հինգով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Դրանցից՝

1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:

1 քրեական գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ դատախազության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:

1 քրեական գործով կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) ամբաստանյալը դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով:

1 քրեական գործով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

1 քրեական գործով դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման և 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում