Monday, 30 01 2023
Զինվոր է վիրավորվել
00:00
Իրանի ռազմական օբյեկտների դեմ օդային հարվածներն իրականացրել է Իսրայելը. Wall Street Journal
Բարեկենդան Առաջավորաց Պահքը մեկնարկում է հունվարի 29-ից
Բանակցությունները դեռ շարունակվում են․ ՌԴ ՊՆ
Վարչապետն առանձնազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ
Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են BMW X5-ը, Volkswagen-ն ու Opel-ը
Այս խնդրին լուծում գտնելը անհրաժեշտ է․ Թորոսյանը դիմում է Երևանի քաղաքապետարանին, ՏԿԵՆ-ին և ՆԳՆ-ին
22:15
Համաշխարհային տնտեսական աճն ամենացածրն է վերջին տասնամյակի ընթացքում. ՄԱԿ
Լաչինի շրջափակումը շարունակվելու է տևական ժամանակ
Սկսվելու է Ուկրաինական կոշտ դրամա. հայացք Երևանից
Հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը մի շարք բնակավայրերում սպասվում է մերկասառույց
Հրաման տալը քիչ է, պետք է կոշտ ձևով հետևել կատարմանը․ Բանակը հասարակության հայելին է
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել
Սինթետիկ թմրամիջոց օգտագործողները շատացել են, հիմնականում 14-15 տարեկանների շրջանում
Էրդողանը հայտարարել է, որ իրավական խոչընդոտներ չի տեսնում նախագահի պաշտոնում առաջադրվելու համար
20:45
Շվեդիան դադարեցրել է Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ
20:30
Բայդենը Նեթանյահուին օգնություն է առաջարկել Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
20:15
Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ ճանապարհը. Հաավիստո
20:00
Ադրբեջանում բնական գազի արդյունահանման ավելացումը կարևոր է Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար. Սիյարտո
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Կրկին երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել
Բերդ քաղաքում կայացել է Հայոց բանակի օրվան նվիրված Դրոշի բարձրացման արարողություն
Ազատագրական պայքար ենք մղում, ազատագրվում է Ուկրաինան, ազատագրվում է ՀՀ-ն՝ Արցախը ներառյալ. Վահե Գասպարյան
Տեղի են ունեցել հայ-եգիպտական բարձր մակարդակի հանդիպումներ, ստորագրվել են հուշագրեր
Թուրքիայի հետ սահմանների բացումից Հայաստանը չի տուժի. հայերը հմուտ բիզնեսմեններ են
Ռազմավարական մտածելակերպ է պետք. լալկան կոչերը վնասակար են Հայաստանի համար
Մայր Աթոռում Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել

ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի իրար հաջորդող «ամեն ինչ լավ է, չքնաղ մարկիզուհի» ոճի ֆորումները ժամավաճառության տեսակ են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  քաղաքագետ, «Քաղաքականության հետազոտական կենտրոնի» փոխնախագահ Արմեն Գրիգորյանը։

Չնայած ուկրաինական պատերազմի սկզբից Հայաստանը չեզոքություն է պահպանել և հրապարակային միջամտության կոչեր մեզ չեն եղել, վերջին շրջանում ռուսական որոշ շրջանակների կողմից նկատելի է ՀԱՊԿ անդամներին ուղղված բողոք։ Վերջին ցայտուն օրինակը Կադիրովի հայտնի հայտարարությունն էր, ըստ որի՝ իբրև թե Ռուսաստանը ՀԱՊԿ անդամներին մշտապես օգնել է, իսկ հիմա այդ երկրները հրաժարվում են նմանատիպ օգնություն ցույց տալ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ կոչերն ու հայտարարությունները։ Հնարավո՞ր է սա վերածվի արդեն պետական քաղաքականության։

-ՀԱՊԿ անդամներից կամ ցանկացած այլ երկրրից օգնություն ստանալու ձգտումը կար ի սկզբանե։ ՀԱՊԿ անդամներին ներքաշելն առաջնային խնդիր է․ ինչպես մաֆիային անդամակցողները, նրանք էլ ձեռքերին արյուն ունենալու դեպքում հետդարձի ճանապարհ չեն ունենա, միջազգային մեկուսացման մեջ կհայտնվեն, և «եվրասիական ինտեգրացիայի խորացումից» բացի այլընտրանք չեն ունենա։ Ինչպես դա կձևակերպվի՝ օրինակ, «խաղաղարար» գործողության տեսքով, որին ֆորմալ դաշնակիցները, իսկ ըստ էության՝ վասալները, պարտավոր են սատարել, երկրորդական հարց է։ ՀԱՊԿ անդամների ռազմական օժանդակություն կարիքը Ռուսաստանն, իհարկե, չունի․ թեկուզ խորհրդանշական օժանդակության իմաստը հանցանքի մեջ ներքաշելն է։

Ի դեպ, Ռուսաստանից հնչող դժգոհությունը նոր չէ։ Դեռևս մարտին կար միտում՝ Ղազախստանին և Ղրղզստանին թեթև ամոթանք տալու, միևնույն ժամանակ՝ Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու՝ կապված վարչապետի Փարիզ կամ արտգործնախարարի Բրյուսել կատարած այցերի հետ։ Հետո մի պահ եղան սպառնալիքներ Ղազախստանի հասցեին՝ կապված հյուսիսային տարածքների պատկանելության հետ, և այլն։

Հավանաբար, քարոզչական և հոգեբանական այդպիսի ճնշումները դեռևս չեն վերածվում ուղղակի ճնշման, քանի որ, օրինակ, Ղազախստանի դեպքում դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ․ այդ երկրի ղեկավարությունն արդեն իսկ արտահայտում է իր դիրքորոշումը։ Հայաստանի դեպքում էլ ոչ այդքան կտրուկ կերպով պահանջելը և միմյանց հաջորդող փոքր, բայց աստիճանաբար ինքնիշխանությունը քայքայող զիջումներ ստանալն ավելի արդյունավետ կարող է լինել, քան դարձյալ հակառակ ազդեցության պոտենցիալ ունեցող կոշտ պահանջները։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը  հայտարարել է,  որ Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումները «քվազիպետություններ են», և Ղազախստանը դրանց անկախությունը չի ճանաչի: Նաև նշել է, որ չափազանցված են այն մոտեցումները, որ հունվարին Ռուսաստանն է «փրկել» Ղազախստանը։ Ղազախստանի կողմից նման «դեմարշն» ինչպե՞ս եք գնահատում, այն ի՞նչ հետևանքներ կունենա։

Պնդումները, որ հունվարին Ռուսաստանն է «փրկել» Ղազախստանը իրոք չափազանցված են՝ ավելի շուտ անգամ իրականության հետ կապ չունեցող՝ նույն կերպ, ինչպես Ղազախստան զորախումբ ուղարկելով «Թուրանի դեմն առնելու» մասին պնդումները, կամ գործընթացները բացառապես Ռուսաստան-Արևմուտք հակամարտության տեսանկյունից դիտարկող որոշ շրջանակների պնդումները, որ իբր հավաքական Արևմուտքի կողմից Ղազախստանով Ռուսաստանի սահմանին մոտենալու փորձ էր կատարվում և Ռուսաստանը դրա դեմն առավ։

Առայժմ Ռուսաստանն ի պատասխան Տոկաևի արգելեց իր տարածքով ղազախական նավթի տեղափոխումը։ Սակայն, ինչպես արդեն նշվեց, առավել կտրուկ քայլերի հավանականությունն առայժմ փոքր է՝ հակառակ ազդեցության, լուրջ դիմադրության առերեսվելու հավանականության պատճառով։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է տեղեկատվական անվտանգության մասին օրենքը, որն արգելում է լուրերն ու վերլուծական բովանդակությունը այն երկրներից, որոնք չեն վավերացրել Անդրսահմանային հեռուստատեսության մասին կոնվենցիան, որը ներառում է Ռուսաստանը: Հաշվի առնելով Հայաստանում ռուսական քարոզչության ահռելի մեծ չափաբաժինը, ի՞նչ քայլեր պետք է մենք ձեռնարկենք։ Արդյոք կարող ենք հետևել Մոլդովայի օրինակին։

-Հայտնի է, որ պաշտոնյաները նախկինում էլ ընդունել են, որ հանրային մուլտիպլեքսում օտարալեզու հեռուստաալիքներ ներառելը «նոնսենս» է, և որ քաղաքական ուղղվածության նման ալիքների առկայությունը հակասում է միջազգային պրակտիկային, 44-օրյա պատերազմն առիթ դարձավ, որ ռուսական հեռուստաալիքները պահպանեին իրենց տեղը հանրային մուլտիպլեքսում՝ միջկառավարական համաձայնագրի հիման վրա։ Մի քանի շաբաթ առաջ կայացած Ժողովրդավարության հայկական ֆորումում էլ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշել էր օտար հեռարձակողների կողմից ապատեղեկատվության և աշխարհի աղավաղված պատկերի տարածման մասին՝ դրա դեմ պայքարելու մեխանիզմի բացակայության պայմաններում։ Ցավոք, չենք կարող գնալ կտրուկ քայլերի՝ հնարավոր հակառակ ազդեցության՝ բացահայտ թշնամական գործողությունների պատճառով։ Այնուամենայնիվ, նպատակահարմար է, որ պատկան մարմիններն ուսումնասիրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապրիլի 5-ին կայացրած նախադեպային վճիռը՝ Մոլդովայում անհայտ սեփականատեր ունեցող, ոչ թափանցիկ, կեղծ լուրեր և ատելության խոսք տարածած հեռուստաալիքի հեռարձակման արտոնագիրը չեղարկելու մասին։

Միևնույն ժամանակ, գոնե հայկական լրատվամիջոցներն ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար պետք է հրաժարվեն երրորդ երկրների մասին տեղեկություններ հաղորդելիս ռուսական աղբյուրներից օգտվելուց։ Ապատեղեկատվության դեմ պայքարի այլ քայլեր էլ կարող են մշակվել՝ թե պետական մարմինների, թե փորձագետների հետ համագործակցությամբ։

Եվ ի վերջո, հանրային մուլտիպլեքսը խնդրի մի փոքր մասն է։ Կաբելային փաթեթներում ռուսական ալիքները շատ ավելի բազմաքանակ են և անհամաչափ մեծ տեղ են զբաղեցնում։ Առավել գիտակից, ինչ-որ տեղ նաև արժանապատիվ սպառողների առկայության դեպքում կառաջանար առանց նման ալիքների փաթեթների պահանջարկ։

Վերջին շրջանում նկատելի է ՀԱՊԿ, ԱՊՀ կազմակերպությունների ակտիվությունը, տարբեր երկրներում համաժողովներ անցկացնելը, դրան գումարած ՀՀ վարչապետի այցը Բելառուս։ Ինչքանո՞վ է այս փուլում նման երկրների հետ համագործակցությունը կամ թեկուզ առնչությունը մեզ համար օգտակար։

Բացարձակապես օգտակար չէ․ հղի է պատժամիջոցների շրջանցման փորձերի մեջ ներքաշվելու, բարի համբավը կորցնելու վտանգով՝ այն դեպքում, երբ թշնամական քարոզչությունն առանց այդ էլ փորձում է Հայաստանին ներկայացնել որպես Բելառուսին հավասար՝ ռուսական ագրեսիային սատարող երկիր։

Բացի այդ էլ, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի վերջերս նկատվող ակտիվությունը՝ գրեթե ամեն շաբաթ մեկը մյուսին հաջորդող պաշտոնական միջոցառումներով, «ամեն ինչ լավ է, չքնաղ մարկիզուհի» ոճի տնտեսական ֆորումները, և այլն, ուղղակի ժամավաճառության տեսակ են։ Դրանցով Ռուսաստանը պարզապես ձևացնում է, որ միջազգային մեկուսացումն իր համար վնասակար չէ, և ընդհանրապես էական չէ՝ բավարար քանակով «հավատարիմ գործընկերների» առկայության պայմաններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում