Մոսկվան կշարունակի հասնել այն բանին, որպեսզի Անկարան հրաժարվի Սիրիայի հյուսիսում գործողությունից: Այդ մասին, հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Շարունակում ենք նրանց հետ աշխատել: Հույս ունենք, որ համաձայնություն ձեռք կբերվի քաղաքական-դիվանագիտական գծով»,-նա ասել Է լրագրողներին: Հունիսի 20-ին TՖrkiye թերթը հաղորդել Է, որ ավարտվել Է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ողջ նախապատրաստությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:







































