ՀՖՖ 30-ամյակին նվիրված ևս մեկ միջոցառում կկայանա Ծովագյուղում:
20×40 փոքր խաղադաշտում կկայանա ցուցադրական հանդիպում, որին կմասնակցեն Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք: Հանդիպմանը կմասնակցեն նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։