Փողոցում տեղի ունեցողը Երևանի դիրքերը թուլացնում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ մենք հենց հիմա պետությունը կորցնելու վտանգի առաջ ենք․ «Երբ իրականության վրա աչք ես փակում, իրականությունը թակում է քո դուռը: Այսօր չպետք է խոսենք իշխանության որակից, պետք է խոսենք Հայաստանի դիրքերից:Ծանրագույն վիճակում ենք․ մեր երկիրը պետք է կարողանա դիմակայել արտաքին ճնշումներին»: Հարությունյանը հիշեցնում է, որ հրապարակում մարդիկ են, ովքեր 98-ին խոստանում էին ծնկի բերել Ադրբեջանին և մեզ վերադարձնել ավելի մեծ Հայաստան․ «Հրապարակի մարդիկ երեկ մեզ տարան փորձությունների, այսօր նորից տանում են նույն ճանապարհով ու փորձանքների»:
Հարությունյանը նշում է, որ մերժվածներին վերակենդանացրել է այս իշխանությունը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար« 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ հասարակությունը մոլորված էր, դաունի վիճակում էր»:





































