Friday, 03 07 2026
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է

Լավրովի երևանյան կազուսն ու ինտրիգը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը «ուղղել» է իր ղեկավարի երևանյան հայտարարությունը, որը մեծ ուշադրության է արժանացել ոչ միայն Երևանում, այլ նաև Բաքվում: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում պատասխանելով Փարուխի վերաբերյալ հարցին, թե ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջ եկած ադրբեջանցիները երբ կվերադարձվեն ելման դիրք, արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ զբաղվում են այդ հարցով, կա իրավիճակի դրական փոփոխություն, իսկ երբ կսկսի սահմանազատման առարկայական գործընթաց, ապա կլուծվեն նաև Փարուխին առնչվող հարցերը: Այդ հայտարարությունն իրապես առաջացնում է մեծ հետաքրքրություն, ինտրիգ և հարցեր, որովհետև Փարուխի «աշխարհագրական» տեղակայումը որևէ իրավական կապ չունի սահմանազատման գործընթացի ենակա հարցի, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի ճշգրտման գործընթացի հետ: Փարուխը Արցախի և Ադրբեջանի շփման գիծն է, այն շփման գիծը, որ իրավականորեն ամրագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում՝ այդ թվում Ալիևի ստորագրությամբ, և որտեղ պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահներ:

Հետևաբար, ի՞նչ է ակնարկում Լավրովը, երբ Արցախի և Ադրբեջանի շփման գծի հարցը կապում է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հարցի հետ: Փաստացի, հնարավոր է մեկնաբանել, որ Արցախի և Ադրբեջանի շփման գիծը ՌԴ արտգործնախարարը հավասարեցնում է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի: Հավանաբար հենց այդ մեկնաբանության կանխավարկածով է նաև, որ Բաքուն շտապել էր Սերգեյ Լավրովին արձագանքել և ԱԳՆ խոսնակի մակարդակով հիշեցնել, թե սահմանազատումը պետական սահմանի հարցն է, իսկ Փարուխը, ըստ Բաքվի հայտարարության և մեկնաբանության՝ «Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավոր տեղակայված են խաղաղապահներ»: Եվ ահա, դրան է հաջորդում Լավրովի երևանյան հայտարարության «խմբագրումը» ՌԴ արտգործնախարարության պաշտոնական էջում, որտեղ Սերգեյ Լավրովի երևանյան հայտարարությունը ներկայացված է այլ կերպ: Մասնավորապես, ըստ ՌԴ ԱԳՆ «ուղղման», Լավրովը ասել է, որ սահմանազատման գործընթացի մեկնարկի պարագայում կարող է բարձրանալ Երևանի և Բաքվի միջև վստահությունը և դա կնպաստի ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում այնպիսի միջադեպերի բացառմանը, ինչպիսին Փարուխի դեպքը: Երևանում Լավրովի հայտարարության ֆոնին ՌԴ ԱԳՆ կայքում ուղղումը՝ Բաքվի արձագանքից հետո, գրեթե հավասարազոր է գլխի վրայով ձախ ձեռքով աջ ականջը քորելուն, ինչն անում է Մոսկվան:

Հետաքրքիր է, կանե՞ր ՌԴ ԱԳՆ-ն նույն «խմբագրումը», եթե Բաքուն չարձագանքեր Լավրովի հայտարարությանը: Սակայն առանցքայինն իհարկե մնում է այն, թե ինչու Լավրո՞վն արեց այդ բանը: Ինչ խոսք, 2004 թվականից ՌԴ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելը, և արդեն ոչ երիտասարդ տարիքում կրելով աշխարհակարգային դիմակայության ահռելի բեռն այդ պաշտոնում, իսկապես ծանր է, հոգնեցնող և հնարավոր է ցանկացած սայթաքում: Բայց, արդյո՞ք Լավրովը սայթաքեց: Այն, որ նա ունի դիվանագիտության ահռելի փորձ և միաժամանակ նաև բարձր պատրաստվածություն, անկասկած է, ինչն էլ գործնականում անհավատալի է դարձնում, որ այդ հարցի վրա Լավրովը կարող էր սայթաքել: Մեծ հավանականությամբ, նա իրականացրեց փոքր «կոմբինացիա», Երևանից ազդակ հղելով Բաքու, իսկ հնարավոր է անգամ ոչ թե Բաքու, այլ Անկարա, որտեղ Չավուշօղլուի հետ բանակցել էր Երևան այցից անմիջապես առաջ: Այլ կերպ ասած, հնարավոր է, որ ՌԴ արտգործնախարարի ակնարկը ուղղված էր Անկարային, իսկ Բաքուն շտապեց իր արձագանքով ցույց տալ, որ Մոսկվայի հետ որևէ գործարք չի կնքել Անկարայից «թաքուն»:

Իհարկե դա ընդամենը վարկած է, իսկ այդպիսիք կարող են լինել շատ: Մի բան է անկասկած, որ «սայթաքումը» թերևս կարող է լինել ամենաթույլ վարկածը, իսկ ահա այն, թե ով կարող է «սայթաքել» Երևանում Լավրովի խաղարկած «կոմբինացիայի» վրա, կարող է լինել երևանյան այցի առանցքային ինտրիգներից մեկը, այդ թվում աչալրջություն պահանջող նաև Երևանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում