Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել Twitter սոցիալական ցանցի հասանելիությունն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Մասկն ԱՄՆ նախկին ղեկավարի օգտահաշվի արգելափակումը որակել է «սխալ»։ Ձեռնարկատերն իր պատրաստակամությունն է հայտնել շտկել այն։
«Կարծում եմ, որ կոռեկտ չէր Դոնալդ Թրամփին արգելելը», – ասաց նա։ Հիշեցնենք, որ Մասկը Twitter-ի բաժնետոսների համար առաջարկել է 44 միլիարդ դոլար դոլար: Գնման գործարքը դեռ չի ավարտվել:









































