Friday, 03 07 2026
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Միակ վտանգը նոր մարտի 1-ի կամ հոկտեմբերի 27-ի սցենարն է, կամ ինչպես ՀՀԿ-ական պատգամավորները ձևակերպեցին՝ «մեկ կրակոցը Նիկոլի վրա»

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եվ այսպես․ փրկչական երկրորդ շարժման առաջին փուլը՝ որը պետք է սնուցվեր ապրիլ 24-յան վշտից ու մայիս 9-յան հիշողություններից, իր ընթացքն ամփոփեց զգալիորեն նվազած դինամիկայով ու զգալիորեն աճած ագրեսիվությամբ։ Եթե հիմք ընդունենք Իրազեկ քաղաքացիների միավորման օդային հանույթի տվյալները՝ եթե մայիս մեկյան հավաքներում ամրագրվեց 12,000-ի կարգի մասնակից, ապա՝ մայիս 9-յան հավաքը 7,000-ի շրջանակում է։

Դժվար թե կազմակերպիչները չհասկանան, որ Տավուշից, Վայոց Ձորից այլ վայրերից մեկնարկած երթերը, մարզային սկանդալային հյուրախաղերը ոչինչ չեն փոխել, ավելին՝ թիվը պակասել է․․․

Ավելին, առաջին իսկ փուլում քաղաքական բախում ու “քաղհալածյալներ” ունենալ թիրախավորած շարժումը արդեն քրեական հետապնդման դաշտում է հայտնվել՝ փողով հավաքի մասնակիցներ հավաքագրելու և հատկապես Գյումրվա արյունոտ “հյուրախաղերի” քրգործերի շրջանակներում։

Իշխան Սաղթելյանը և մյուսները, գիտակցելով ձեռքբերված արդյունքները, ազդարարում են երկրորդ փուլի մասին՝ պետական հիմնարկներ շրջափակել, պարալիզացնելն ու զավթելը, և ժամանակավոր կառավարության ձևավորումը։ Դժվար է չնկատել “սահուն տրանզիտը”, որի պատճառներից մեկը արձանագրված դինամիկան է, որը պահանջում է “տրանսֆորմացիա”, մյուս կողմից էլ վճռականության, հաջորդ փուլ թևակոխելու պատրանք ստեղծելու նպատակով նվազած շարքերը համալրելը․․․

Թվարկված նպատակները պահանջում են հաջորդ փուլում ագրեսիայի ճառագում, ընդհուպ՝ բախումների արկածախնդրություն, որպեսզի դուրս գան “քրեական” դաշտից ու առնվազն ձերբակալությունների դեպքում ինքնահռչակվեն “քաղաքական”։ Հետաքիրի է, որ բաժնետիրական ընկերության մոդելով գործող այս շարժումը հնչեցնում է 250 անձանց մասին, ովքեր պետք է կազմեն “ապագա իշխանությունը”, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանց վրա է դրվելու իրենց շրջապատով “առաջնագիծ” գնալու պարտականությունը, որպեսզի արժանի լինեն առաքելությանը։

Սակայն այս ամենում ամենաանհանգստացնողը արտաքին ասպեկտն է։ Նկատելի է, որ շարժման օրակարգը ադրբեջանա-թուրքական սփռմամբ ներկայացվում է որպես թուրք էթնոսի դեմ ուղղված։ Այսինքն, սեփական ու արտաքին լսարաններին տեղ է հասցվում, թե Հայաստանը եռում է հակաթուրքականությունից, որ Հայաստանում դիմադրում են խաղաղ համագոյակցության գաղափարին։ Իսկ, համաձայնեք, սա ինչ-որ տեղ դառնում է “պատերազմամետ” Հայաստանին “հերթական անգամ” տեղը նստացնելու պատրվակ ու առիթ․․․ Ու հարց է՝ փրկիչները գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված են նրանց այս պատրվակը տալիս․․․

Թե չէ՝ ներքաղաքական առումով յուրաքնաչյուրը անգիր գիտի, որ միակ վտանգը նոր մարտի 1-ի կամ հոկտեմբերի 27-ի սցենարն է, կամ ինչպես ՀՀԿ-ական պատգամավորները ձևակերպեցին՝ “մեկ կրակոցը Նիկոլի վրա”։ 7,000-ով լայն զանգվածային հեղափոխություն ոչ մեկ ոչ մի երկրում չի արել ու չի անի․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում