Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստի ժամանակ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ինչքան էլ տարբեր կառավարման ձևերը պայմանական լինեն, սակայն ինչ-որ պահի պետք է կատարել ընտրություն, թե որ կառավարման ձևի կողմնակից է խորհրդի այս կամ այն անդամը, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է: Այդ կապակցությամբ ես պաշտոնապես իմ անունից և նախարարության անունից ասում եմ, որ կողմ եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը և այդ մոդելի շտկումների և բարեփոխումների իրականացմանը»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ այս դիրքորոշումը դեռևս կառավարության անունից չէ:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի հետ։
Հակոբյանի փոխանցմամբ՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստում որոշվեց կառավարման ձևի քննարկումը լինի առաջնային․ «Պետք է հասկանանք մի իրողություն՝ 95-ին ընդունել ենք Սահմանդրություն, որքանով են մարդիկ իրազեկված մասնակցել կառավարման մոդելի ընտրության հարցում:Մարդկանց զգալի մեծամասնության մոտ կառավարման ձևի հարցը ակտուալ է: Մարդիկ չունեն զգացում, որ մասնակցել են Սահմանադրական փոփոխությանը: Արդյունքները ցույց են տալիս, որ մարդկանց զգալի մասը կողմնակից է նախագահական կառավարմանը»:
Հակոբյանը կարծում է, որ և Փաշինյանը, և մյուսները իրենց հայտարարություններով չպետք է կաշկանդվեն․ «Փաշինյանը պետք է հրավիրի և լսի Սահմանադրական բարեփոխումների խորհրդին և հանձնաժողովին»:









































