Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Հնարավոր է Ռուսաստանն ինչ-որ պահի Հայաստանին ուղիղ ընտրության առաջ դնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքականության հետազոտական կենտրոնի» փոխնախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

 -Պարոն Գրիգորյան, CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկացի և արևմտյան պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային մայիսի 9-ին, ինչը թույլ կտա նրան լիարժեք մոբիլիզացնել Ռուսաստանի պահեստային ուժերը, քանի որ ՌԴ-ն փորձում է նվաճել արևելյան և հարավային Ուկրաինան։ Նման հեռանկարն ինչքանո՞վ է հավանական, ի՞նչ անդրադարձ այն կունենա հետխորհրդային տարածքի վրա։

-Ամերիկյան և բրիտանական հետախուզության տվյալների վրա հիմնված կանխատեսումները՝ մասնավորապես լայնածավալ պատերազմի հավանականության մասին, մինչ այժմ ճշգրիտ են գտնվել, չնայած, օրինակ՝ դեռ այսպես կոչված «հատուկ ռազմական գործողությանը» նախորդող փետրվարյան օրերին բարձր էր գնահատվում նաև այսպես կոչված «Դոնեցկի և Լուհանսկի հանրապետությունների» ճանաչմամբ սահմանափակվելու հնարավորությունը․ կանխատեսումները տարբեր հավանական սցենարներ էին ներառել։

Այժմ հավանականությունը գնահատելը բարդ է, բայց Ձեր նշածը սցենարներից մեկն է․ դրան կարող է նախորդել ԴԺՀ-ԼԺՀ-ի ձևական խնդրանքը Ռուսաստանին՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» նպատակով, կամ այդ և այլ գրավյալ տարածքների բռնակցման մասին որոշումը՝ քարոզչության մակարդակում արդեն հենց Ռուսաստանին ագրեսիայի ենթարկվողի դեր վերագրելով։

Նման սցենարի դեպքում, միևնույն է, մոբիլիզացվածների միջոցով ռազմաճակատում վճռական առաջխաղացման հավանականությունը մեծ չէ՝ նրանց պատրաստության պակասի, ցածր մոտիվացիայի, տեխնիկայով հագեցվածության, լոգիստիկայի և այլ խնդիրների պատճառով։ Մյուս կողմից՝ մոբիլիզացիայի միջոցով կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է ճնշել Ռուսաստանի բնակչության դժգոհություն արտահայտելու հնարավորությունը․ սակայն այդ դժգոհությունն առանց այդ էլ այնքան ուժեղ չէ, որ սպառնա ռեժիմի կայունությանը, մինչդեռ արդեն միջնաժամկետ առումով մոբիլիզացված, բայց ըստ նպատակի չօգտագործվող զորամիավորումներն ավելի շատ ապակայունացման վտանգ են ստեղծում։ Սա ենթադրում է, որ եթե մոբիլիզացիա հայտարարվի, այն պետք է մի կողմից ուղեկցվի մասնակի հաղթանակի՝ Խերսոնի և այլ տարածքների «ազատագրման» մասին ինտենսիվ քարոզչությամբ, մյուս կողմից՝ «թշնամական շրջապատի», «իրականում ՆԱՏՕ-ի դեմ կռվելու», «հայրենիքը պաշտպանելու անհրաժեշտության» և նմանատիպ բաների մասին ինտենսիվ քարոզչությամբ։ Սակայն անգամ այդ դեպքում երկարաժամկետ առումով մոբիլիզացվածների նկատմամբ վերահսկողության և կայունության պահպանման համար անհրաժեշտ կլինեն, պայմանականորեն ասած, հյուսիսկորեական մեթոդներ։

Գուցե այլ խնդիր է, եթե այս կամ այն կերպով ներգրավվի հետխորհրդային տարածքի մի մասը։ Եթե պատերազմ հայտարարելու դեպքում Ռուսաստանին հաջողվի ՀԱՊԿ-ի երկրներին ստիպել գոնե նվազագույն մասնակցություն ունենալ կամ ճանաչել Ռուսաստանի բռնակցած տարածքները, դա նրանց կդարձնի պատերազմական հանցագործությունների մեղսակից՝ զրկելով մանևրելու հնարավորությունից և փչացնելով հարաբերություններն Արևմուտքի հետ, ի վերջո՝ հեշտացնելով ԵԱՏՄ-ի հետագա ընդլայնումը և միութենական պետության ստեղծումը։ Այդ դեպքում կլուծվեն նաև մոբիլիզացիայի առաջացրած երկարաժամկետ խնդիրները, քանի որ ռուսական քարոզչությունը կկարողանա պնդել, որ չնայած Ուկրաինայի մեծ մասն «օկուպացված է Արևմուտքի կողմից», մյուս «եղբայրական ժողովուրդների» վերադառնալը մեծ ձեռքբերում է և մոբիլիզացիայի կարիքն այլևս չկա։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության ծառայությունը մեղադրել է Վրաստանին, ՀՀ-ին և Ադրբեջանին ռուսական արտադրանքը միջազգային շուկա արտահանելու մասին Մոսկվայի հետ բանակցելու մեջ։ Ըստ Ուկրաինայի հետախուզական գերատեսչության, Հայաստանը բարենպաստ պայմաններ է ստեղծում ռուսական ընկերությունների համար, հատկապես ՏՏ ոլորտում։ Ձեր դիտարկմամբ՝ Հայաստանն ունի՞ այլ տարբերակ։ Մինչ այժմ ունեցած մեր դիրքորոշումն Արևմուտքն ինչպե՞ս է ընկալում։

Ռուսաստանը դժվար թե չփնտրեր պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմներ, և հայաստանյան որոշ գործարարներ և այլ շրջանակներ կարող են նույնպես դրանով շահագրգռված լինել։ Սակայն արևմտյան պետությունները կամ կառույցները Հայաստանի կողմից խախտումներ չեն արձանագրել։ ՏՏ ոլորտի և այլ նորաստեղծ ընկերությունների քանակի մասին տվյալներն էլ բաց են, այդտեղ գաղտնիք չկա։ Բանկային հաշիվներ բացելու կանոնները, որոշ այլ կարգավորումներ կան, փողի լվացման դեմ, և այլն։ Ամեն դեպքում, հենց Հայաստանի անվտանգության տեսանկյունից է անհրաժեշտ, որ համապատասխան մարմիններն իրականացնեն շարունակական մշտադիտարկում՝ որ, օրինակ, Հայաստանում գրանցված ինչ-որ ընկերության շահառու չհանդիսանան պատժամիջոցների տակ գտնվող անձինք՝ ձևական փայատերերի կամ միմյանց հիմնադիր հանդիսացող «միջադիր» ընկերությունների միջոցով։

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի արդյունքում ընդունվեց 30 կետանոց համատեղ հայտարարություն, որտեղ ակնհայտորեն Ռուսաստանի գործողություններին աջակցելու  կետեր կային։ Արևմուտքը ինչպե՞ս կվերաբերի այդ հանգամանքին, հնարավո՞ր է Հայաստանի առաջ ինչ-որ փուլում ուղիղ ընտրության հարց դրվի։

Արևմուտքը պարզապես կշարունակի հետևել զարգացումներին՝ որպեսզի պատժամիջոցները շրջանցելու գործնական քայլեր չկատարվեն և այլ «կարմիր գծեր» չհատվեն։ Իսկ ինչ-որ պահի ուղիղ ընտրության հարց դնելը հնարավոր է՝ բայց Ռուսաստանի կողմից։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում