Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Ընդդիմությունը փախել է ճշմարտությունից. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրների կողմից ԱԺ դահլիճը լքելու մասին

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը կառավարության հետ հարցուպատասխանի օրը փախել է ճշմարտությունից, եթե ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող փողոց դուրս գալ և «կենացներ ասել»: Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ընդդիմադիրների կողմից ԱԺ նիստերի դահլիճը լքելուն, երբ դրանից առաջ վարչապետը հայտարարել էր, որ շատ կարևոր բացահայտում ունի:

«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին: Ընդդիմադիրները այդ փաստով պայմանավորված միանգամից փախան դահլիճից, որովհետև, ըստ էության, ընդդիմությունը ճշմարտությունից մշտապես փախել է, և սա էլ բացառություն չէ»,-ասաց Հովհաննիսյանը:

Իսկ թե ո՞րն էր վարչապետի ասելիքի բովանդակությունը՝ Հովհաննիսյանը նշեց, որ Փաշինյանն իր ասելիքը կասի՝ նայելով ընդդիմադիրների աչքերին: «Երբ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքը՝ ընդդիմադիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախչեն այդ ճշմարտությունից»,-նշեց պատգամավորը:

Ըստ Հովհաննիսյանի՝ ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ, ընդդիմության նպատակը իշխանափոխության հասնելն է: «Կոչեր, կենացներ, ճառեր են հնչում Արցախի փրկության մասին: Բայց մարդիկ, Երևանի փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով, չեն կարող Արցախը փրկել. նրանց նպատակը բոլորովին այլ է»,-ասաց նա:

Իսկ հարցին ի պատասխան, թե իշխանությունը Արցախի հարցի առնչությամբ քննարկում կանի՞ ընդդիմության հետ, նա վստահեցրեց, որ հանրային կերպով, նաև ոչ հանրային կերպով ընդդիմությանն առաջարկել են գնալ, ծանոթանալ տարբեր փաստաթղթերի, տարբեր տեղեկատվություններ ստանալ, որոնք հնարավոր չէ հրապարակային հնչեցնել:

«Երեկ էլ սկսվել էր խոսակցություն, հնչել էր հարց, որին պետք է տրվեր պատասխան, որն, ըստ էության, շատ կարևոր բովանդակություն էր պարունակում: Բայց ընդդիմությունը, ինչպես թվարկածս նախորդ դեպքերում, փախել է ճշմարտությունից: Եթե նրանք մտնեն և ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց և «ծակ» բաժակներով կենաց ասել: Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են: Դա բնական է, որովհետև Հայաստանում ժողովուրդն է իշխանություն, Հայաստանը՝ որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությամբ, օրենսդիր մարմնով ամուր կանգնած է իր տեղում և թույլ չի տալու, որպեսզի ժողովրդավարությունն օգտագործեն՝ որպես խուլիգանություններ և անկարգություններ անելու միջոց»,-տեսակետ հայտնեց Հովհաննիսյանը:

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն էլ, անդրադառնալով ընդդիմության հիշեցմանը, որ Փաշինյանն ասել է՝ եթե ժողովուրդը կամենա, ինքը կհեռանա, ասաց. «Նման հանրային պահանջ որպես այդպիսին չկա»:

Ըստ պատգամավորի՝ ընդդիմության երթերն ու հանրահավաքները սակավամարդ են, հանրության լայն շերտերը չեն միանում ընդդիմությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում