Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Ռուսական լրատվամիջոցներից հասկանալի է դառնում, որ Կրեմլը Հայաստանում իշխանափոխությանը դեմ չէր լինի

Հայաստանյան  ընդդիմության ակցիաներն արժանանում են ռուսական մամուլի մեծ ուշադրությանը։ Ցույցերը լուսաբանող լրատվականներից են «Риа Новости», «ТАСС», «Интерфакс», «Ren.tv», «Regnum.ru», «Известия», «Радио Спутник», «Коммерсантъ», «Газета.ru» և այլն։ Նրանք ոչ միայն ակտիվորեն լուսաբանում են ընդդիմադիրների ցույցերը Երևանում, այլև գործուղված թղթակիցներ ու օպերատորներ ունեն այստեղ։

«Կոմերսանտ» թերթը «Հայաստանին կոչ են անում արթնանալ» հոդվածում ներկայացրել է միայն ընդդիմադիր գործիչների տեսակետները՝ Արամ Վարդևանյան, Սեյրան Օհանյան, Տիգրան Աբրահամյան, Աննա Գրիգորյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արթուր Ղազինյան, Հայկ Մամիջանյան, որոնք խոսել են Նիկոլ Փաշինյանի կողմից զիջումներից և դրանց՝ ընդդիմադիրների արձագանքից։ Նաև Երևան է գործուղել իր թղթակցին և զրուցել երևանյան թղթակցի՝ Արշալույս Մղդեսյանի հետ։

«Տասս» գործակալությունը հիմնականում կարճ հաղորդագրություններով է ներկայացրել ընդդիմադիրների ցույցերի վիճակագրությունը, ձերբակալվածներին և խոսել Քոչարյանի ու նրա որդու մասնակցությունից։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն «Երևանը կանգնել է ցույցերի ու խցանումների միջև» իր հոդվածում գրել է, որ ցուցարարներին են միացել եկեղեցականները, ուսանողները, և որ «ընդդիմադիրները բողոքում են Փաշինյանի քաղաքականության հետևանքով Արցախի կորստից, սոցիալական վիճակից, արտաքին քաղաքական զիջումներից»։

«Գազետա»-ն «Երևանում մարզերից ցուցարարներ են հավաքվում» վերտառությամբ հոդվածում ներկայացրել է միայն Անի անունով ընդդիմադիր ինչ-որ մեկի՝ բավականին երկար և մանրամասն քննադատական խոսքը։

«Ինտերֆաքս»-ը ներկայացրել է Արթուր Վանեցյանի խոսքերը, Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ելույթից հետո ցույցերի պատճառներն ու ցուցարարների պահանջը՝ չգնալ զիջումների ու պահպանել Արցախի կարգավիճակի հարցը։

Հարկ է հավելել նաև, որ ակցիաների մասին ռուսական զլմ-ների ռեպորտաժները լայնորեն տարածվում են ռուսական տելեգրամյան սեգմենտում։ Դրանից, ի դեպ, չի խուսափել նաև «Россия-24» հեռուստաընկերությունը՝ նախօրեի իր ռեպորտաժում Երևանի ակցիաների մասին ռեպորտաժում ներկայացնելով Ֆրանսիայում բողոքի ցույցերի ու բախումների կադրերը՝ դրանք վերագրելով հայաստանյան իրադարձություններին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ երբ մեր հասարակությունը դիտում է իրեն հասանելի ռուսական հեռուստաընկերությունների հաղորդումները, պետք է միանգամից վերապահում անի և հասականա, որ Ռուսաստանում գոյություն չունի որևէ հեռուստաալիք, որն անկախ լինի․ «Ռուսական այն լրատվամիջոցները, որոնք հասու են մեր լայն հասարակությանը Կրեմլի քարոզչամիջոցներն են ու քարոզն իրականացնում են այդ ժանրին բնորոշ բոլոր մեթոդներով։ Դա և՛ ֆեյք լուրերն են և ապատեղեկատվությունն է և՛ կիսաճշմարտության մանիպուլյատիվ մեկնաբանությունը․․․ հայ հասարակությունը պետք է վաղուց՝ ղարաբաղյան շարժման ժամանակներից իմունիտետ ձեռք բերած լիներ ռուսական լրատվամիջոցների նմանատիպ լուսաբանումների հետ կապված։ 1988 թվականից նրանք խեղաթյուրում էին ղարաբաղյան շարժումը, կողմնակալ ու իրենց հետաքրքրություններից ու շահերից բխող ուսումնասիրություններ էին իրականացնում 2008 թվականի իրադարձությունների՝ Մարտի 1-ի հետ կապված։Նրանք նույն քաղաքականությամբ լուսաբանում էին 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունները, հետո Սարի թաղինը»,-ընդգծեց նա։

Ըստ Մելիքյանի, ռուսական լրատվամիջոցները հայկական բողոքի ակցիաները, մեծ հաշվով, փորձում են տեղավորել կրեմլյան քարոզչության շրջանակներում․ «Իհարկե դա լրագրության հետ որևէ կապ չունի։ Դա նախևառաջ ուղղված է ռուս հասարակությանը քարոզչական ստերով տրամադրել ընդդեմ ցանկացած հեղափոխության հետխորհրդային տարածքում։ Մենք գիտենք, որ Հայաստանի թավշյա հեղափոխությունը ռուսական հասարակությանը ներկայացվեց որպես հերթական գունավոր հեղափոխություն։ Եվ տարիներ պահանջվեցին,որպեսզի Կրեմլը համակերպվի այն մտքի հետ, որ Հայաստանում հեղափոխությունը  հասարակական պահանջ էր։ Այն ուժերը, որոնք 2018 թվականին դուրս մղվեցին իշխանությունից և մեծ հաշվով Հայաստանում Կրեմլի քաղաքականության հինգերորդ շարասյունն են, բնականաբար որոշ աջակցություն են ստանում՝ այդ թվում նաև գաղափարական, ինֆորմացիոն։ Այնպես որ՝ ես հայ հասարակությանը կոչ կանեի շատ  մեծ վերապահումով վերաբերել տվյալ հրապարակումներին՝ իմանալով, որ տվյալ պարագայում մենք գործ ունենք քարոզչության հետ, որն աղերս չունի իրականության հետ»։

Քարոզչություն կիրառելիս, մեր զրուցակցի  խոսքերով, մաքսիմալ կերպով օգտագործվում են դրա գործիքները․ «Օգտագործվում են բոլոր մանիպուլյացիաներն ու ֆեյք լուրերը։ Դրա վառ ապացույցն այն է, որ խոսելով հայաստանյան իրադարձությունների մասին, նրանք տեսանյութերում ցույց են տալիս Ֆրանսիայի «դեղին ժիլետների» բողոքի ցույցերը։ Կողմնակալության մասին է վկայում նաև այն, որ իրենք հիմնականում խոսք են տրամադրում ընդդիմության այն  ներկայացուիցչներին  կամ համակիրներին, որոնք այս ցույցերի մասնակիցն են։ Եվ եթե իրենք օբյեկտիվ ներկայացնեին, օրինակ, Երևանի փողոցներում զբոսնող մարդկանց ու նրանց տեսակետը հարցնեին այս իրադարձությունների մասին՝ իրենց ամենանվազագույնը կասեին, որ նախկին կոռումպացված իշխանությունները,  երկիրը թալանում էին ու նրանց նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցված՝ սկսած երկրորդ ու երրորդ նախագահներից մինչև իրենց ժամանակվա պաշտոնյաները․․․․ ես կարծում եմ, որ նման տեսակետներ վերցնելու դեպքում էլ չի բացառվում, որ նրանց ղեկավարները թույլ չտային, որպեսզի դա հեռարձակվեր»։

Աշոտ Մելիքյանը պնդում է՝ ռուսական այն լրատվամիջոցները, որոնք հասու են մեր լայն հասարակությանը, պարզունակ քարոզչությամբ են զբաղված․ «Կոչ եմ անում այդպիսի նյութերին քննադատորեն և թերահավատորեն մոտենալ։ Համոզված եմ, որ տվյալ պարագայում ռուսաստանյան կրեմլամերձ լրատվամիջոցները հետաքրքիր կարող են լինել փորձագիտական շրջանակներին այն առումով, թե ինչ տրամադրություններ կան այսօր Հայաստանի նկատմամբ Կրեմլում։ Մենք նկատում ենք այդ  փոփոխությունները։ Տեսնում ենք, որ  հետհողափոխական առաջին երկու տարիների ընթացքում ռուսական շրջանակները չէին ընդունում հայաստանյան հեղափոխությունը, դրա դեմ ուղղում էին այնտեղի վերլուծաբաններին՝ այդ թվում նաև հայկական ծագում ունեցող, որոնց առհասարակ տեղյակ չէին Հայաստանի ներքին տրամադրություններից, բայց իրենց գիտակ էին ներկայացնում։ Դրանից հետո, երբ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները հարթվեցին ու սկսեցին զարգանալ, այն ժամանակ լրատվամիջոցները շատ ավելի զգուշավոր էին իրենց գնահատականներում»։

Հիմա, երբ ակտիվացել են նախկին իշխանությունների ներկայացուցիչները և ռուսական լրատվամիջոցները նրանց համար տեղեկատվական ֆոն են ստեղծում, ըստ Մելիքյանի,  հասկանալի է դառնում, որ Կրեմլը մեծ հաշվով դեմ չէր լինի եթե Հայաստանում իշխանափոխություն լինի․ «Սա պետք է ընդունել որպես իրողություն ու որևէ պատրանք չունենալ։ Այն ուժերը, որոնք երկիրը հասցրել էի հեղափոխության ըև այնպիսի կառավարման մեթոդներ էին կիրառում, որոնք բնորոշ էին ավտորիտար երկրներին, այլևս հասարակության լայն շրջանակների աջակցությունը չեն կարող ստանալ։ Այս հանրահավաքները, երթերը, ցույցերը շատ նեղ շրջանակի ցանկություններ են և կարծում եմ, որ հաջողությամբ չեն ավարտվի»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ ռուսական լրատվամիջոցներից օբյեկտիվության ու անաչառության ակնկալիքներ մենք պետք է չունենանք և ավելի շատ հետևենք այն տեղեկավտությանը, որը կարելի է  ստուգել մի քանի աղբյուրներից․ «Էլ չեմ ասում, որ մարդիկ ավելի շատ իրենց տեսածին պետք է հավատան, քան ռուսների լուսաբանումներին»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում