Չեխիայում բնակվող տնտեսագետ Բագրատ Առաքելյանի կարծիքով այս օրերին Երևանի փողոցներում վատ բեմադրված բեմադրություն է, որի հեղինակները Հայաստանում չեն․« Պատվիրատուն խաղադաշտ է նետել Հայաստանի քաղաքական գերեզմանոցի ներկայացուցիչներին, որից ժողովուրդը գերհոգնած է: Ընդդիմությունը գրեթե ոչինչ չի առաջարկում: Այդ մարդիկ լեզվաբանական մարմնամարզությամբ են զբաղված»:
Առաքելյանը կարծում է, որ իրական ընդդիմությունը ձեռնպահ է մնում, հասկանալով, որ կարող է խառնվել այս տոքսիկ բիոմասսայի հետ․ «Իրավիճակը Հայաստանում անկայուն է ու ծանր: Ընդդիմությունը կարող է հաջողել, եթե նրանց միանան ռուսական ռազմաբազայի զինված զինվորները: Նրանք փորձում են հեղաշրջում անել, որ վերադառնան կերկրատաշտի մոտ»:







































