Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Հայաստանի կոմպոզիտորների միությունը փառատոնով, համերգներով, մրցույթով ու ցուցահանդեսով կտոնի հիմնադրման 90-ամյակը

Հայաստանի կոմպոզիտորների միությունը հիմնադրման 90-ամյակի առթիվ հանդես կգա հոբելյանական փառատոնով, մրցույթներով, համերգային ծրագրերով, ցուցահանդեսով և այլ նախաձեռնություններով, որոնց իրականացմանը կաջակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Տոնական միջոցառումները կմեկնարկեն մայիսի 19-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով միությանը, ասաց՝ միայն Կոմպոզիտորների միության պատմությանը քաջածանոթ մարդիկ գիտեն, թե ինչ է նշանակում 90 տարի, որոնք փորձություններով, նվաճումներով, դժվարություններով են անցել, այնինչ կառույցը գոյատևել է: «Ուրախ եմ, որ վերջին շրջանում նախարարության և միության համագործակցությունն ակտիվացել է, ինչի արդյունքում նոր շունչ է ստացել Դիլիջանի կոմպոզիտորների տան համերգասրահը՝ մեծանուն արվեստագետ, կոմպոզիտոր, հասարակական, քաղաքական այր Էդվարդ Միրզոյանի ջանքերով կառուցված դահլիճը: Այժմ շատերն են հետաքրքրություն ցուցաբերում սրահի նկատմամբ, և այնտեղ պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում, ինչը շատ կարևոր է»,-շեշտեց փոխնախարարը:

Խզմալյանի խոսքով՝ նախարարության առաջնահերթություններից է մշակութային գործընթացների, մշակութային արդյունքի ապակենտրոնացումը:

Նախարարությունը փորձում է ուշադրություն հրավիրել ժամանակակից կոմպոզիտորների վրա՝ հանդես գալով տարբեր նախաձեռնություններով, որոնցից է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կազմակերպած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որի ռազմավարական շեշտադրումները գնալով առավել հստակ են դառնում:

«Ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործական աշխատանքը չպետք է սահմանափակվի միայն փառատոններով, համերգային կատարումներով: Մենք պետք է շարունակենք տարվա ընթացքում աջակցել լավագույն ստեղծագործողներին ինչպես տեղեկատվական, այնպես էլ պատվերների միջոցով, նոտաների հրատարակման ճանապարհով: Այն, ինչ կախված է այս երեք կառույցից՝ լիազոր մարմնից, Կոմպոզիտորների միությունից, Սիմֆոնիկ նվագախբից, մենք բավարար չափով իրականացնում ենք, պարզապես իմ ակնկալիքը մեծ է հենց բուն մասնագիտական հանրությունից, որովհետև պաշտոնական հարաբերություններով ոլորտի կարգավորումն անհեռանկարային է, եթե գործընթացները չեն հասունանում ընդերքից՝ մասնագիտական հանրությունից»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Նա կոչ արեց կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմին, երաժշտագետներին, ուսանողներին, երիտասարդ կոմպոզիտորներին շատ ավելի ակտիվ մասնակցել կոմպոզիտորական փառատոններին և հույս հայտնեց, որ յուրաքանչյուր ներկայացված աշխատանքի վերաբերյալ կծավալվի մասնագիտական քննարկում, ինչը լավ արդյունքի կբերի:

Խզմալյանը մեծ նշանակություն տվեց նաև Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա հանրապետական մրցույթին՝ նշելով, որ անհրաժեշտ է վաղ տարիքից պայմաններ ստեղծել պատանիների, երիտասարդների համար լսելու սեփական ստեղծագործությունը, կատարումները, որովհետև նաև լսելն է կրթության և ինքնազարգացման կարևորագույն բաղադրիչը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ հիշեցրեց, որ հայ կոմպոզիտորական արվեստը ավանգարդ է եղել դեռ խորհրդային տարիներից: «Միությունը հիմնադրվել է 1932 թվականի մայիսի 19-ին: Առաջին նախագահը եղել է երաժշտագետ Մուշեղ Աղայանը, հետո շատ ճանաչված կոմպոզիտորներ, որոնք զարգացրել են կոմպոզիտորական արվեստը: Ավանգարդ երևույթը Խորհրդային միությունում բուրժուական արվեստ էին համարում, բայց հայ կոմպոզիտորները շարունակում էին ստեղծագործել: Հիշում եմ՝ Միրզոյանն ասում էր, որ ժամանակը կգա, և նրանք իրենց դեմքը ցույց կտան, այսինքն՝ երիտասարդները: Նրանք իսկապես իրենց դեմքը ցույց տվեցին, և այսօր շատ ճանաչված կոմպոզիտորների անուններ կարող ենք տալ, որոնք անցել են այդ դպրոցը և շարունակում են ավանդույթները: Մեր կոմպոզիտորների գործերն այսօր էլ հնչում են Մոնակոյում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում»,-ասաց Սաթյանը:

Խոսելով հոբելյանական միջոցառումներից՝ միության նախագահը տեղեկացրեց, որ կկազմակերպվի վեց համերգ՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային և այլն: Նախատեսում են իրականացնել ցուցահանդես՝ նվիրված հոբելյանին: Կներկայացվեն միությանը վերաբերղ արխիվային նյութեր:

Սաթյանը հայտնեց՝ հոբելյանական փառատոնին, որը կմեկնարկի մայիսի 19-ին, կհնչեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ, որոնց զգալի մասը պրեմիերաներ: Բացման համերգին ելույթ կունենան Երևանի պետական կամերային երգչախումբը, Վանաձորի պետական կամերային նվագախումբը, անվանի մենակատարներ, իսկ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա հանրապետական մրցույթին, որը կանցկացվի մայիսի 10-13-ը, իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ, որոնք կբաժանվեն երկու տարիքային խմբերի՝ ներկայացնելով մանկական ստեղծագործություն: Մրցույթի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով, պատվոգրերով, ինչպես նաև ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում ձայնագրվելու և մարզային համերգի հնարավորություն կստանան:

Տոնական համերգներ կանցկացվեն ամբողջ տարվա ընթացքում:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում