Ընդդիմության նպատակը իշխանության տապալումն է, հաշտ չեն ընտրությունների արդյունքների հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ անդամ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
Սուքիասյանը իշխանությանը հիշեցրեց՝ պետության մեջ կարգուկանոն հաստատելը ձեր առաջին գործառույթն է․ «Այս մարդիկ սեփական ինտելեկտ չունեն գոնե իմպրովիզ անեն: Ընդդիմությունն ունի ոխ իշխանության ու ժողովրդի նկատմամբ․ Կրեմլը տակից միջամտում է: Կրեմլը սրանց նետել է փողոց: Մոսկվայի առողջությունից է կախված սրանց առողջությունը»: Քաղաքագետը կարծում է, որ եթե իշխանությունը թույլ տա դրանց երկիրը ցնցել, լեգիտիմության խնդիր կունենան:
Սուքիասյանը վստահ է՝ պատմության հետընթաց երբեք չի լինում․ «Հայաստանի կյանքից և ապագայից ասյ մարդիկ խոսելու իրավունք չունեն»:







































