Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարի ժխտել Ցեղասպանությունը. Մուրադ Արթին

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կա միջազգային ճնշում, սակայն ավելի շատ երկրների կողմից այն ճանաչելու , դատապարտելու համար պետք է սփյուռքի մեծ թվով հայեր շարունակեն աշխատել իրենց երկրներում և ուժեղացնել ճնշումը կառավարությունների վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Շվեդիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մուրադ Արթինը՝ ընդգծելով, որ դա պետք է արվի փաստերի հիման վրա: Նրա խոսքով՝ կարևոր է, որ Սփյուռքի հայերը կապեր հաստատեն մարդու իրավունքների պաշտպանների, հետազոտողների, պատմաբանների և քաղաքական գործիչների հետ՝ ճանաչման և դատապարտման գործընթացը առաջ մղելու համար։

«Թուրքական պետական ապարատի համար ամոթալի է 1915 թվականին բացահայտ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը ժխտելը: Խոսակցությունը և դիվանագիտությունը կարևոր են, բայց մենք պետք է ավելի լավ ռազմավարություններ գտնենք, քանի որ Ցեղասպանության ճանաչումը վերաբերում է մարդու իրավունքներին: Կարևոր է այլ էթնիկ խմբերի, մարդու իրավունքների պաշտպանների, մարդու իրավունքները հարգող կուսակցությունների, պատմաբանների, հետազոտողների շրջանում դաշնակիցներ փնտրելը առանձին երկրներում միջազգային մակարդակով ճնշում գործադրելու համար։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն Թուրքիայի հետ առևտրային հարաբերություններից: Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարի ժխտել Ցեղասպանությունը»,-ասաց քաղաքական գործիչը:

Մուրադ Արթինը նշեց, որ այսօր Թուրքիան կառավարող իշխանության պարագայում դժվար կլինի փաստերի հետ առերեսվելը, բայց Թուրքիայում կան բազմաթիվ ժողովրդավարական ուժեր և հասարակ մարդիկ, ովքեր ցանկանում են հաշտվել իրենց պատմության հետ և ցանկանում են փնտրել ճշմարտություն: Նրա կարծիքով՝ պետք է աշխատանք տանել այդ ուժերի հետ և նրանց աջակցել իշխանության գալու և ժխտողական քաղաքականությունը փոխելու համար։

«Ցեղասպանության ճանաչումը մարդու իրավունքների մի մասն է, որը նաև համընդհանուր է և երբեք չպետք է բանակցությունների առարկա դառնա։ Մենք՝ մարդու իրավունքների մասին հոգ տանողներս, երբեք այս հարցում չպետք է փոխզիջումների գնանք: Մենք պետք է շարունակենք պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ժողովրդավարական ազատության և իրավունքների համար պայքարը կարևոր է բազմաթիվ երկրների, կազմակերպությունների, քաղաքական գործիչների և հասարակ մարդկանց համար, հետևաբար մենք պետք է միշտ կոչով դիմենք նրանց, անկախ այն հանգամանքից, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք»,-ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի երկխոսությանը՝ Մուրադ Արթինը նշեց, որ երկրների միջև հարաբերությունների կարգավորումը երբեք չպետք է կանխի մարդու իրավունքների մասին խոսակցությունը, այն երբեք չպետք է խանգարի պատմության ու անցյալի հետ առնչվելուն, հակառակ դեպքում երբեք չի կարելի առաջ գնալ:

«Ես բացարձակապես դեմ չեմ, որ այն երկրները, ինչպիսիք են Հայաստանն ու Թուրքիան, լավ հարաբերություններ ունենան, բայց չի կարելի բանակցել Ցեղասպանության հարցի շուրջ, չի կարելի աչքերը փակել մարդկության դեմ հանցագործության վրա, որ երիտթուրքերը կատարել են հայերի և այլ քրիստոնյաների դեմ։ Լավ է, որ երկրները կարող են մոտենալ, շատ կարևոր է, որ 1915 թվականի հարցը ևս ներառված լինի քննարկումներում: Հակառակ դեպքում այս չլուծված կոնֆլիկտը կշարունակի թեժ մնալ մարդկանց համար: Կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչումը կհեշտացնի բանակցությունները և կազատի թուրք ժողովրդին Էրդողանի՝ պատմությունը ժխտելուց»,-ասաց Արթինը:

Բանաձևերից ու կոչերից զատ ի՞նչ անելիք ունի միջազգային հանրությունը: Մուրադ Արթինի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ի վիճակի լինի պատժել մարդկության դեմ հանցագործությունները կատարողներին: Ըստ նրա՝ Հաագայի միջազգային դատարանը պետք է կարողանա գործել ազատ և առանց գերտերությունների հավանությունների:

«Հանցագործությունները պետք է հետաքննվեն, քրեական պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն՝ անկախ երկրից: Բավարար չեն պատժամիջոցներն ու այն մարդկանց պատժելը, որոնք հանցագործություն են կատարել մարդկության դեմ: Գլոբալիզացիայի մասին խոսելու փոխարեն, ինչը նշանակում է, որ ընկերությունները միավորվում են սահմաններից դուրս, մենք պետք է սկսենք խոսել միջազգայնացման մասին, ինչը նշանակում է, որ բացի ընկերություններից, նաև արհմիություններն ու սոցիալական շարժումները մոտ լինեն»,-հավելեց Մուրադ Արթինը:

Աննա Գզիրյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում