Friday, 03 07 2026
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ

Կարելի է կանխատեսել դեպի Ռուսաստան արտահանման և ներմուծման որոշակի անկում, բայց դա այնքան մեծ չի լինի, որքան 2016-ին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է tvyal.com կազմակերպության ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը

«Լույս» հիմնադրամի փորձագետների կանխատեսումներով ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի հետևյալը՝ 1,3 տոկոս աճից մինչև 3 տոկոս անկում: Ձեր կարծիքով ինչպիսի՞ ազդեցւթյուն կունենա պատերազմը ՀՀ տնտեսության վրա:

Ռուբլու կտրուկ տատանումները, իհարկե, բերում են Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության նվազման: Որքան կտրուկ է այդ փոփոխությունը, այնքան ապրանքաշրջանառությունը անկում է ապրում: Սա մենք տեսել ենք 2015 թվականին, երբ ռուսական ռուբլին գրեթե 1,5 անգամ արժեզրկվեց, իսկ հայկական դրամն արժեզրկվեց 1,2 տոկոսով: Այդ տարի դեպի Ռուսաստան արտահանումը բավականին մեծ անկում ունեցավ և դա ՀՆԱ-ի վրա ազդեցություն ունեցավ: Մենք դրանից հետո 2016-2017 թվականներին տեսանք վերականգնվող աճ, որի ընթացքում ՀՀ արտահանումը դեպի Ռուսաստան ավելի քան կրկնապատկվեց: Ինչ  վերաբերում է 2022 թվականին,  ապա փոխարժեքի  տատանումները և կտրուկ անկման շրջանը տևեց ավելի քիչ, քան մեկ ամիս: Մեկ ամիս հետո շուկան գրեթե վերականգնվեց: 2022-ի սկզբին մեկ դոլարն արժեր 480 դրամ, այս պահին այդ թվերը գրեթե նույնն են: Շուկայում անորոշությունը կարող է բացասաբար անդրադառնալ արտահանման աճի վրա և կարելի է կանխատեսել դեպի Ռուսաստան արտահանման և ներմուծման հարցում որոշակի անկում, բայց դա այնքան մեծ չի լինի, որքան 2016-ին:

Հայաստանն այս իրավիճակում որքանո՞վ է կարողանում ճիշտ դիրքավորվել: Նույնիսկ տեսակետ կա, որ գազի դիմաց ռուբլով վճարելը հայկական շուկայի համար հնարավորություններ են ստեղծում:

Որոշ քայլեր անում է Հայաստանը: Հայտարարվեց, որ ռուսական գազի դիմաց պետք է վճարենք ռուբլով, բայց ոչ ֆիքսված, այլ տվյալ օրվա փոխարժեքով: Այսինքն գինը ֆիքսված է դոլարով, սակայն վճարելու ենք դրան համարժեք ռուբլով: Սա, իհարկե, քայլ է դեպի ընդհանուր էներգակիրների շուկա ունենալը, որն ամրագրված է ԵԱՏՄ համաձայնագրում, սակայն սա բավարար չէ, որ Հայաստանը կարողանա շահել գազի գնի առումով: Ըստ փոխարժեքի տատանումների ենք մենք վճարելու գազի դիմաց: Այստեղ դրական այն է, որ մենք հիմա դրամը չենք փոխանակում դոլարով, հետո դոլարով վճարենք Ռուսաստանին: Սա միջինժամկետ կտրվածքով նվազեցնում է դոլարիզացիայի մակարդակը Հայաստանում: Բայց ասել, որ դա կնպաստի գազ գնի նվազեցմանը, այդպես չէ, որովհետև մենք շարունակում ենք դոլարով ֆիքսված գնով վճարել:

Գները Հայաստանում և Արցախում աճել են: Սա լուրջ խնդիրներ կարո՞ղ է առաջացնել տնտեսության վրա, մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա:

Կենսամակարդակի վրա, իհարկե, ազդեցություն ունի, հատկապես անապահով խավերի համար: Սակայն չափավոր գնաճը կարող է դրական անդռադառնալ տնտեսության վրա: Գնաճը կարելի է համեմատել դոպինգի հետ, այն արագացնում է տնտեսության արյան, այսինքն փողի շրջանառությունը: Այսինքն չափավոր գնաճը կարող է խթանող լինել, սակայն գնաճի չարաշահումը կարող է խափանել տնտեսության երիկամները և այն բավականին ծանր տնտեսական վիճակի մեջ կարող է հայտնվել: Այս պահին գնաճի մակարդակը գտնվում է տնտեսական խթանման և չարաշահման միջև: Հայաստանում բարձր գնաճի պատճառներից մեկը կարող է լինել նաև արտասահմանից եկած գումարները հիմնականում Ռուսական տուրիստների և գործարարների տեսքով: Հուսանք այս պայմաններում կօգտագործվի այս հնարավորությունը որպես տնտեսության խթանիչ գործիք` նոր աշխատատեղեր ստեղծելու և աշխատավարձերը բարձացնելու համար: Գները հետ չեն գա: Անհրաժեշտ է հավասարեցնել աշխատավարձերը նոր շուկայական դրությանը` հատկապես անապահով խավերի համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում