Միացյալ Նահանգների պատմության մեջ այժ ժամանակը կարելի Է համարել ամենավտանգավորը նրա ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին Ֆլորիդայի նահանգում իր ելույթի ժամանակ:
«Այժմ սկսվել Է մեր երկրի պատմության ամենավտանգավոր շրջանը (…): Նախկինում երբեք մեր աշխարհն այսքան անպաշտպան չի եղել»,- ասել Է նա:
«Սպառազինություններն այսօր գտնվում են մինչ այժմ չտեսնված մակարդակում: Դրանք կան մեզ մոտ, բայց մյուս (երկրները) նույնպես դրանք ունեն: (…) Նակինում նման ոչ մի բան չի եղել»,- հայտարարել Է Թրամփը:
Սպիտակ տան նախկին ղեկավարը նաեւ նշել Է, որ շատ երկրներ, այդ թվում Իրանը եւ Ռուսաստանն, այլեւս չեն վախենում ԱՄՆ-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:







































