Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների չափը ավելի քան 2 միլիարդ դոլար է։ Մենք հետաքրքրված են երկկողմ համագործակցության զարգացման, նոր նախագծերի իրագործման հարցում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքաարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը և թվային տեխնոլոգիաները», ասել է Միշուստինը։ Այն աննախադեպ պատժամիջոցների համատեքստում, որի տակ է այսօր գտնվում Ռուսաստանը , արդյոք դա նման չէ նրան, որ Մումուի համար Տիտանիկ նավի տոմս գնես։
Այսինքն՝ ռուսական ռուբլու շարունակական արժեզրկումը կարող է հանգեցնել Հայաստանից արտահանման կրճատմանը։ Արտահանող հայկական ընկերությունները ստիպված են լինելու կրճատել արտադրության ծավալները կամ գտնել նոր արտահանման շուկաներ։ Եվ ճիշտ հակառակը՝ այլ հավասար պայմաններում արժեզրկված ռուբլին կնպաստի դեպի ՀՀ ռուսական ապրանքների ներկրման աճին, որն էլ իր հերթին մեծ հարված կարող է հասցնել տեղական արտադրողներին արդեն Հայաստանի ներքին շուկայում։ Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ, կառավարման ակադեմիայի ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանի հետ:










































