Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ ամեն ինչ արվում է, որ Ռուսաստանի համար Հայաստանի դերը ավելի բարձրանա․ «Ռուսաստանը շատ ոլորտներում հետընթաց է արձանագրում, Հայաստանը սողանցք է նրա համար: Սա երկկողմանի շահավետ առաջարկ է Հայաստանի համար, որն ընդունում է»:
Քաղաքագետը հույս հայտնեց, որ Հայաստանը փակ դռների հետևում կարողացել է անվտանգային սպասելիքներ ստանալ: Անդրադառնալով Պուտինի՝ հայ-թուրքական բանակցությունների ընթացքի վերաբերյալ գնահատականին, Ղևոնդյանը նշեց․ «Այս պահին ՌԴ-ի շահերից է բխում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան, սողանցք է Ռուսաստանի համար»:









































