Խորհրդարանում կառավարության գործունեոթյան հաշվետվության քննարկման եզրափակիչ ելույթում վարչապետ Փաշինյանը շարունակելով նախօրեին իր ելույթում ուշադրության արժանացած արցախյան կարգավորման թեման և անդրադառնալով անցնող մոտ 24-ժամյա հատվածի արձագանքներին, գործնականում կոչ արեց «դադարել խաբել ինքներս մեզ»: Հնչեցին իհարկե մի շարք այլ հայտարարություններ, կապված 44-օրյա պատերազմի, Շուշիի, նաև այսօր տեղի ունեցողի, Փարուխի դեպքերի հետ, որոնք այս կամ այն կերպ հնչել են հետպատերազմյան ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: Այս հարցերը կարևորագույն են հանրության համար, Հայաստանի ու Արցախի ապագայի համար, որովհետև այդ ապագայի հարցում էական լուծումներն ու որոշումները մեծապես կախված են, թե որքանով է հանրությունը կարողացել ախտորոշել այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի հետ անցնող ժամանակահատվածում, և ինչ տեղի է ունեցել ընդհանրապես առաջին պատերազմից հետո: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի և քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:
Հայկ Սահակյանը կարծում է, որ Փաշինյանի անկեղծությունը գին կունենար պատերազմից առաջ․ «Մենք որպես հանրություն հստակություն չենք կարողանում ձևավորել»:
Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով էլ իշխանությունը մանևրում է․ «Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական միջավայրը մեր օգտին չէ: Այս փուլում նպատակահարմար չէ նշաձողը բարձր դնել»:









































