Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել «Կենտրոնական գործադիր մարմինների ղեկավարների՝ բնակչության հետ հանդիպումներ անցկացնելու մասին», որը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին պարտավորեցնում է կանոնավոր հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։
Ղազախստանի կառավարությանը հանձնարարվել է կիսամյակային կտրվածքով դիտարկել հանդիպումների արդյունքները։ Նախարարների կաբինետը պետք է ապահովի նաև փոխվարչապետների մասնակցությունը կենտրոնական գործադիր մարմինների նիստերին՝ սոցիալական լարվածության բարձր ռիսկերի և սոցիալ-քաղաքական իրավիճակի ապակայունացման դեպքում։