ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ Արցախում առևտուր է՝ ռուսների, ադրբեջանցիների ու թուրքերի միջև․ մեզ ցածր գնով փորձում են վաճառել:
Ըստ Ստեփանյանի՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախն ու Հայաստանը վերադարձել են 1988-1991-ի միջակայք․ «Այս ամենը չի ավարտվելու միայն Արցախով:Արցախում ռուս-թուրքական առևտրի փոքր մասն է: Նոյեմբերի 9-ից հետո բոլոր իրադարձությունները նույն տրամաբանության մեջ են: ՀՀ իշխանությունը խուսափում է կտրուկ շարժումներից: Եթե կտրուկ քայլեր չանենք, սողացող պատերազմը շարունակվելու է»: