Փակ են Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները։ Մարզի Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհները բաց և բավարար երթևեկելի են։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։





































