Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող հասցեներից մեկը, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ով սակայն, իրենց ներկայությամբ մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ, նույն վաշտի ավագ պարեկներ Վարանցովի Բալասանյանի և Գոռ Խանբեկյանի հետ, նկատել են նշված քաղաքացուն բազալտե աստիճանների մոտ՝ անօգնական վիճակում: Պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն կարճ ժամանակ անց արձանագրել են նրա մահը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում