Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

ԱՄՆ-ն առաջարկում է Թուրքիային ռուսական Ս-400 համակարգերը փոխանցել Ուկրաինային

Վաշինգտոնն Անկարայի հետ ոչ պաշտոնական քննարկել է Ուկրաինային ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր տրամադրելու հնարավորությունը

Բայդենի վարչակազմը ռուսական արտադրության զենքեր, հատկապես հրթիռային համակարգեր օգտագործող դաշնակիցների հետ քննարկում է դրանք Ուկրաինային փոխանցելու հարցը։ Դա Ջո Բայդենի վարչակազմի լայնածավալ ջանքերի մի մասն են՝ ի արձագանք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկու կոչին՝ Ուկրաինայի երկինքը պաշտպանելու համար:

ԱՄՆ պաշտոնյաներն անցյալ ամիս քննարկել են Ուկրաինաին Ս-400 համակարգեր տրամադրելու գաղափարը թուրք գործընկերների հետ, սակայն պաշտոնական հարցում դեռ չի արվել, Reuters-ին հայտնել են վստահելի աղբյուրները։ Հարցը հակիրճ քննարկվել է նաեւ մարտի սկզբին պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Իրավիճակին ծանոթ Reuters-ի աղբյուրը նշել է, որ Վաշինգտոնի նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ Անկարան ակնհայտորեն մտահոգված է ռուսական ներխուժումից Ուկրաինա։

Ս-400-ի հարցը դարձել է Շերմանի և թուրք պաշտոնյաների ավելի լայն քննարկման առարկա, թե ինչպես ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կարող են օգնել Ուկրաինային պաշտպանվել ռուսական ագրեսիայից:

Թուրքիայի իշխանությունները չեն մեկնաբանել Ս-400 համակարգերի փոխանցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները, որոնք երկարամյա վեճի առարկա են դարձել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև։

Չնայած դրան, ըստ վերլուծաբանների, ամենայն հավանականությամբ, Թուրքիային կմերժի այդ առաջարկը մի շարք պատճառներով՝ սկսած Ուկրաինայում Ս-400-ի տեղադրման և շահագործման հետ կապված տեխնիկական խոչընդոտներից և վերջացրած քաղաքական խնդիրներով, ինչպիսիք են Մոսկվայի հավանական պատասխան քայլերը։

Վաշինգտոնը բազմիցս խնդրել է Անկարային ձերբազատվել ռուսական «երկիր-օդ» հրթիռներից, որոնք մատակարարվել են 2019 թվականի հուլիսին։ ԱՄՆ-ը նույնիսկ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ եւ Թուրքիային հեռացրեց F-35 կործանիչների ծրագրից:

Անկարան, իր հերթին, հայտարարել է, որ ստիպված է եղել ընտրել Ս-400-ը, քանի որ դաշնակիցներն իրեն չեն տրամադրել նմանատիպ սպառազինություն բավարար պայմաններով։

Այսօր ԱՄՆ պաշտոնյաները ձգտում են օգտվել պահից՝ Անկարային Վաշինգտոնի ուղեծիր վերադարձնելու համար:

«Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ Ս-400-ները հին խնդիր է, և թերևս այժմ այն պահն է, երբ մենք կարող ենք նոր ճանապարհ գտնել այս խնդրի լուծման համար», – մարտին թուրքական Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վենդի Շերմանը։

Վերլուծաբաններն ասում են, որ Անկարան փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել և շատ չնեղացնել Մոսկվային, այնուհանդերձ, նա Կիևին վաճառել է ռազմական անօդաչու թռչող սարքեր և համաձայնագիր է ստորագրել դրանց համատեղ արտադրության մասին, ինչը զայրացրել է Կրեմլին: Թուրքիան նույնպես դեմ է Ռուսաստանի քաղաքականությանը Սիրիայում և Լիբիայում, ինչպես նաև Ղրիմի բռնակցմանը։

«Թուրքիան կարողացել է քայլել եզրով, և ռուսական Ս-400-ների փոխանցումը, անշուշտ, կհանգեցնի Ռուսաստանի լուրջ զայրույթի», – ասում է Ֆիլադելֆիայի արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Ահարոն Սթեյնը: «Էրդողանի համար Ս-400-ների գնումը Թուրքիայի ինքնիշխանության խորհրդանիշն էր, ուստի նա դրանց փոխանցման գաղափարին ակնհայտորեն դեմ է»:

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի որոշ այլ դաշնակիցներ նույնպես ունեն ռուսական կամ խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպիսիք են Ս-300-ը և Ս-400-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում