Հայաստան-Թուրքիա բանակցությունների մեջ կարող են նորություններ ներմուծվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց Ստամբուլի «ժամանակ» օրաթերթի գլխավոր խբագիր Արա Գոչունյանը, հավելելով, որ թուրքական իշխանությունն ու ընդդիմությունը դրական են տրամադրված հայ-թուրքական գործընթացին:
Գոչունյանի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի վրա ներազդելու լծակներ ունի․ «Ռուսաստանին կառավարելի լարվածություն է հարկավոր Հրվ․ Կովկասում և այն ապահովում է Հայաստանի վրա ազդելու լծակներով: Հայաստանը ճակատագրական մարտահրավերների առաջ է»:








































