Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ ռուս հասարակության մոտ դժգոհություն է․ «Ռեժիմին դիմադրելու օջախներ են ձևավորվում: Պուտինի հեռացման հարցը կարող է օրակարգային դառնալ: Ոչ ստանդարտ իրավիճակում ենք, անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել»:
Քաղաքագետը գտնում է, որ հասարակությունը հակաժողովրդական գործընթացները չպետք է հանդուրժի․ «Անհրաժեշտություն կա ժողովրդավարության վերաբերյալ հատուկ կուրսեր պատրաստել: Պետք է մոնիտորինգի ենթարկել հակաժողովրդական բնույթի գործողությունները և սանկցիաների ենթարկել»:









































