Հայ համայնքում տեսակետներ կան,որ հայ-թուրքական մերձեցումը ոչինչ չի տա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ հավելելով, որ հայ համայնքը ցանկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, բայց պետք է զգույշ գործել:
Էստուկյանի կարծիքով՝ սակարկություններով սեղանին նստելը վտանգավոր է․ «Թուրքիան է միակողմանի որոշումով 30 տարի սահմանը փակել: Այս գործընթացը ռուսների ձեռքին շահագործման դաշտ է»:







































