Monday, 06 07 2026
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Վտանգ այս պահին չկա, որ դոլարը կհատի 530-ի սահմանը, եթե նույնիսկ անցնի, արագ վերադառնալու է իր չափին

Ռուս-ուկրաինական պատերազմի համայնապատկերին, փետրվարի 24-ից ռուբլու արագ տեմպերով անկումը 7-ից մինչև 4.5-4.0 դրամի, շարունակում է խնդիրներ ստեղծել տարբեր ուղղություններով՝ արտահանումից մինչև տրանսֆերտներ, ֆինանսներ։ Այս վիճակը ծանր դրության մեջ է դրել այդ փոխանցումներով ապրող ընտանիքներին և հատկապես արտահանողներին։ Մյուս կողմից՝ բարձրանում է դոլարի ինքնարժեքը, որը ձեռնտու չէ բիզնեսին, հատկապես ներմուծողներին դոլարի այս բարձրացումը։ Նրանք իրենց դրամային եկամուտները ստիպված են դոլարով փոխանակել, որպեսզի կարողանան դոլարով ներմուծում իրականացնել։ Դրան զուգահեռ՝ ընկնում է նաև դրամի ինքնարժեքը դոլարի նկատմամբ։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս փոփոխությունները Հայաստանի ֆինանասատնտեսական վիճակի վրա, ինչպե՞ս կարող է տուժել Հանյաստանը։

Տնտեսագետ Աղասի Թավադյանն, անդրադառնալով Ռուսաստանից դրամական փոխադրումներին,նշեց, որ պատժամիջոցների պատճառով ռուբլով տրանսվերտների քանակի կրճատումը էական է լինելու և առաջիկայում չի վերադառնալու իր նախկին չափին,ինչպես որ ռուբլին չի վերականգնվելու։ « Ռուսական ռուբլու անկման տենդենցը դոլարի հանդեպ շարունակվելու է, և սխալ է կարծել, որ վերականգնվելու է մոտ ապագայում։ Հենց որ կայունանա ինչ-որ միջակայքի մեջ,այդ վիճակում էլ մնալու է. դա կլինի 100 թե 120ռուբլի, դժվար է ասել, սակայն որ 80ռուբլին համարժեք դառնա 1 դոլարի, չի լինի»,- ընդգծեց տնտեսագետը: Իսկ ինչ վերաբերում է փոխանցումներին,ապա ոչ միայն ռուբլով,այլ առհասարակ բոլոր տրանսվերտներն են նվազելու, այդ թվում՝ ԱՄՆ-ից ՝անկախ նրանից, որ դոլարի ինքնարժեքը բարձրացել է»,-:

Թե ինչ նշանակություն ունի դրամական փոխանցումների կրճատումը ՀՆԱ-ի համար, Թավադյանն ասաց, որ դրանց դերը մեր ՀՆԱ-ի մեջ գնալով նվազել է և չունի նախկին ազդեցությունը: Եթե տրանսվերտների քանակը ՀՆԱ-ում 2014 թվականին եղել է 15 տոկոս, ապա տարեցտարի իջնելով՝ հասնել է 9տոկոսի,իսկ այս տարի շարունակվելու է կրճատվել ավելի մեծ չափով: «Ընդհանրապես տրանսֆերտներն այն ցուցանիշները չեն, որոնց հիման վրա պետք է չափել տնտեսության կարողունակությունը: Ոչ մի զարգացած երկիր տրանսվերտների վրա չի հիմնվում: Իրականում ռուբլու անկումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ամենամեծ ու շոշափելի բացասական ազդեցությունն է ունենալու արտահանողների վրա։ Պատահական չէ, որ հիմա որոշ ապրանքների արտահանում ուղղակի կանգնած է»,-հավելեց տնտեսագետը:

Արտահանողների համար ստեղծված շատ վատ,կաթվածահար պայմանները սպասելի էր, որովհետև Ռուսաստանը Հայաստանի համար գլխավոր շուկան է. «Իհարկե, խնդիրներն ու խոչընդոտները, լինելու են,դեպի Ռուսաստան արտահանման կտրուկ կրճատումը ուղղակիորեն վնասելու տնտեսության զարգացմանը, սակայն մյուս կողմից՝ ճգնաժամային վիճակն առաջին անգամը չէ, մեր շուկայի համար որոշ չափով ծանոթ վիճակ է,երբ 2015 թվականին նավթամթերքի գների նվազման հետևանքով նույնպես արտահանումը կրճատվեց, որին հաջորդող երեք տարիներին այնքան է ավելացվել, որ տույժերը լրացվել է ինչ-որ չափով։ Հետևաբար սպասելի է, որ այս անգամ էլ մյուս տարվանից սկսած ունենալու ենք վերականգնողական աճ»,-նշեց Թավադյանը։

Հարցին՝ինչպե՞ս կազդի հայկական դրամի վրա, ի պատասխան Թավադյանը նշեց, որ այս պահին անորոշությունը մեծ է, սակայն դրամը պատմականորեն կայուն է թե´ դոլարի հանդեպ, թե´ ռուբլու։ Դոլարի հանդեպ դրամը տատանում է ունեցել 2020-ի վերջին՝պատերամից հետո և կորոնավարակի սահմանափակումների պայմաններում,երբ բարձրացել էր 530 դրամի միաջակայքում, սակայն Կենտրոնական բանկի որոշ գործողություններից հետո արագ վերադարձել է 480դրամի։ Ըստ այդմ՝ անկախ նրանից,որ անորոշությունները շատ են, երկարաժամկետ կտրվածքով այն կայուն է մնալու։

Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա դոլարի ինքնարժեքի բարձրացումը Հայաստանի ֆինանսատնտեսական մթնոլորտի վրա, հատկապես ներմուծողների և դոլարային վարկ ունեցողների համար, տնտեսագետը պատասխանեց.«Այս իրավիճակում Հայաստանի գործարարները բնականաբար սկսել են դոլար առնել և դոլար խնայել ապահովության համար։ Քանի որ տարածաշրջանում առկա մեծ անորոշությունն է հիմնական պատճառը դրամի նկատմամբ դոլարի ինքնարժեքի բարձրացումը, նշանակում է՝ հենց որ փոքր-ինչ հասկանալի լինի տնտեսությունն ուր է շարժվում և կանխատեսելիություն լինի, մարդիկ կսկսեն վաճառել դոլարը, որի արդյունքում դրամը կկայունանա»: Այսպիսով, ըստ նրա, ներկրողների համար երկար ու զգալի ազդեցություններ չի լինի։ Նույնը, ըստ նրա, վերաբերում է դոլարով վարկեր ունեցողներին, վերջիններիս համար ևս առանձնակի խնդիր չի առաջանալու։ «Ես որևէ վտանգ այս պահին չեմ տեսնում, որ դոլարը կհատի 530-ի սահմանը միջնաժամկետ կտրվածքով, նույնիսկ եթե անցնի, արագ վերադառնալու է իր չափին»,-համոզված է տնտեսագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում