Tuesday, 30 06 2026
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ

Կառավարությունը պարտավոր է կանխել այդ դիվերսիան

Ռուսաստանն ուկրաինական պատերազմի և դրա հետևանքով իր դեմ կիրառվող պատժամիջոցների ֆոնին կայացրել է ցորենի և շաքարավազի արտահանման արգելքի մասին որոշում: Միաժամանակ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում ԵՏՄ անդամ երկրները կարող են Ռուսաստանից գնել ցորեն, ստանալով դրա համար համապատասխան լիցենզիա: Շաքարավազի արտահանման արգելքը ԵՏՄ երկրների վրա չի տարածվում: Ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տվյալների՝ այս տարվա սկզբին ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, արդեն այս սեզոնի համար գնել են հացահատիկի անհրաժեշտ պաշարները, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը նույնիսկ կրկնակի ավել ծավալներով։ Այդ իսկ պատճառով՝ ԵԱՏՄ տարածքում հացահատիկի դեֆիցիտ չի կարող լինել։ Չնայած դրան, տեղեկությունը Հայաստանում արդեն իսկ դարձել է որոշակի նենգափոխումների առարկա, ընդ որում դատելով տենդենցից, այն ընդամենը առիթ է ուկրաինական պատերազմի և ճգնաժամի ֆոնին Հայաստանում տեղեկատվա-քարոզչական գործիքի միջոցով քաղաքական նպատակներ հետապնդելու համար, օգտագործելով մտահոգությունները, որ հանրային շերտերում ընդհանրապես առաջացել էին Ուկրաինայում պատերազմի հետևանքով: Չէ՞ որ այդ երկիրը ցորենի և շաքարավազի արտադրող և հումքի խոշոր մատակարար երկրներից է: Այդ ամենի ֆոնին էլ Հայաստանում աշխուժացել են խմբեր, որոնք տարբեր «նրբերանգներով» սկսել են այսպես ասած քաղցի քարոզ, ազդարարելով, թե Հայաստանում շուտով նկատվելու է ապրանքային դեֆիցիտ, այդ թվում հացի խնդիր: Իսկ ինչպես հայտնի է, ամեն ինչ սկսում է սպասումներից և ակնհայտ է, որ ինչ-ինչ շրջանակներ Հայաստանում սկսել են խու-ապային սպասումներ ձևավորելը, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի այսպես ասած չեղած տեղից:

Հատկապես, երբ Հայաստանի պարագայում տարբեր առիթներով մենք եղել են այդպիսի լոկալ ճգնաժամերի ականատես, երբ ապրանքասեղաններից անհետռացել են ամբողջական ապրանքատեսակներ: Կասկած չկա, որ հացի պարագայում իրավիճակը կարող է ծավալվել ձնագնդի էլ ավելի մեծ էֆեկտով: Իսկ սա արդեն ոչ միայն լոկ պարենային անվտանգության ու կայունության, սա ազգային անվտանգության հարց է, քաղաքական լուրջ հարց: Որովհետև, դիտարկելով «քաղցի» սպասում ձևավորողների շրջանակը, ակնառու է, որ այդ շարքում կան ուժեր, որոնց համար ճգնաժամային և խուճապային իրավիճակը դիտվում է Հայաստանում ներքաղաքական, խմբային խնդիրներ լուծելու միրջոց: Ըստ այդմ, Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն աշխատի հանրության հետ թե տեղեկատվական դաշտում, և թե իհարկե հետևողական ու արդյունավետ աշխատանք ապահովի պարենային անվտանգության անխափանության համար, թույլ չտալով Հայաստանում խուճապի միջոցով ներքաղաքական անկայունության փորձի որևէ հաջողություն, ինչպես նաև սաբոտաժի որևէ փորձ: Այդ «հաջողության» դեպքում հետևանքը վերաբերելու է ամբողջ տնտեսությանը, լրջագույն ռիսկերով: Այսօր խուճապի տարածումը ըստ էության կարող է հավասարազոր լլինել Հայաստանի հանդեպ դիվերսիայի, ինչը պետք է կանխվի և կանխարգելվի օրենքով հնարավոր և անհրաժեշտ միջոցներով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում