Պետք է մեղմենք հնարավոր վատ ազդեցությունները Հայաստանի վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը,՝ հավելելով, որ պետք է հավելյալ ջանք ներդնել, պետք է դռները բացել մեր պետության առջև:
Անդրադառնալով վերջին օրերին երկրում առկա պրոռուսական կամ պրոարևմտյան դիսկուրսին, պատգամավորը նկատեց․ «Մեր քաղաքական օրակարգը պետք է լինի պրոհայկական, կենտրոնում ՀՀ-ն: Մեր ուժը ոչ պրոռուսական է, ոչ պրոամերիկյան, ոչ պրոչինական․ մենք պրոհայկական ենք»: