ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում ողջունեց ՄԱԿ ԳԱ-ում Հայաստանի ձեռնպահ քվեարկությունը․ «Ուկրաինան ողջունում է Հայաստանի քվեարկությունը: Մոսկվային դաշնակից համարվող մի շարք երկրներ այս օրերին փոխեցին իրենց դիրքորոշումը»:
Ուկրաինացի դիվանագետը նկատեց, որ Ուկրաինայի հաղթանակից հետո աշխարհն առաջվանը չի լինի․ «8 օր առաջ Մոսկվան վերջնական ոտնահարեց միջազգային իրավունքը: Ուկրաինայի հաղթանակից հետո աշխարհն առաջվանը չի լինի: Ուկրաինան պատրաստ է ցանկացած սցենարի»:







































