Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է

Հայաստանի ռիսկն ու հնարավորությունը Ռուսաստանին հասցված կոշտ հարվածից հետո

2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-3-ի գիշերը կայացնում էր Եվրասիական միությանն անդամակցության մասին որոշումը, դրան հաջորդեցին նրա հայտարարությունները Հայաստանի տնտեսությունում ռուսական միլիարդավոր ներդրումների մասին: Դրանք սակայն այդպես էլ չդարձան իրականություն: Այդ շրջափուլին հաջորդեց Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, որին էլ հետեւեց Ռուսաստանի տնտեսության հանդեպ կիրառված պատժամիջոցները, էապես թուլացնելով այդ տնտեսությունն ու առաջացնելով խնդիրներ:

Բարդ է ասել, առանց այդ պատժամիջոցների, Ռուսաստանը միլիարդավոր դոլարի ներդրումներ կկատարե՞ր Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, թե՞ որ, սակայն փաստ է այն, որ դրանք մնացին որպես Սերժ Սարգսյանի հայտարարություն: Տարիներ անց իհարկե Ռուսաստանը ադապտացվեց պատժամիջոցների այդ ռեժիմին, եղավ նաեւ նավթի ու գազի գնաճ, այդ ամենը բերեց ռուսական տնտեսության աշխուժացման: Ամիսներ առաջ ռուսական նոր ներդրումների մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, շոշափելով մոտ 2 միլիարդ դոլարի ծրագրերի թեման: Այժմ սակայն, ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանի տնտեսությունը ստանում է էլ ավելի ծանր պատժամիջոցներ, որոնք ուղղակի համեմատելի չեն նրանց հետ, որ կիրառվեցին 2014-15 թվականներին: Ըստ էության, դատելով պատժամիջոցներից, Ռուսաստանի տնտեսությունն անջատում են Արեւմուտքից:

Իհարկե Մոսկվան որոշակիորեն ապավինում է թերևս նավթի ու գազի բարձր գներից իր կուտակած ֆինանսական պաշարին եւ Չինաստանի օժանդակությանը: Բայց, այդ «տրանսֆորմացիան» կամ «տրանզակցիան» պահանջելու է թերեւս ժամանակ եւ այստեղ հարց է առաջանում, թե ինչ ազդեցություն է լինելու Հայաստանի տնտեսության վրա, որում բավականին մեծ է ռուսական շուկայի դերը: Ռուբլին արժեզրկվել է գրեթե 50 տոկոսով, ինչը նշանակում է, որ այդքան նվազել է ռուսական շուկայի գնողունակությունը, հետեւաբար նաեւ գնողունակությունը հայկական ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում եւ տուրիզմի հանդեպ: Միեւնույն ժամանակ, մոտ 50 տոկոսով փաստացի նվազում է Ռուսաստանում աշխատող մեր այն հայրենակիցների եկամուտը, որոնք ֆինանսական տրանսֆերտներով օգնում են Հայաստանում գտնվող իրենց ընտանիքներին ու հարազատներին: Հայաստանի տնտեսությունն այդ իմաստով կանգնած է իսկապես շոշափելի ռիսկի առաջ: Սրան զուգահեռ, սակայն, իրավիճակը կարող է ունենալ նաեւ հակառակ երես:

Արեւմուտքի կոշտ պատժամիջոցների տակ հայտնվող ռուսական բիզնես դաշտը կարող է փնտրել «օդանցք», եւ Հայաստանը կարող է լինել այդպիսին, հայկական տնտեսությունը կարող է դառնալ դաշտ, որտեղ ռուսական բինեսի որոշակի սեգմենտ, մասնավորապես արդիական տեխնոլոգիական ոլորտում, կփորձի փնտրել արեւմտյան գործընկերների հետ գործակցության շարունակության եզրեր: Այլ կերպ ասած, Հայաստանը կարող է դառնալ այդպիսի «հանդիպման վայր»: Պարզապես այդ խդնիրը թերեւս ունի պետական տնտեսական քաղաքականությամբ կարգավորման անհրաժեշտություն, միաժամանակ իհարկե նաեւ ունենալով քաղաքական աշխատանքի կարիք: Այդ աշխատանքը անհրաժեշտ է Ռուսաստանի քաղաքական լոյալության համար, որպեսզի Հայաստանը դիտվի հենց իբրեւ «օդանցք», որի կարիքը կա հենց ռուսական տնտեսության համար, այլ ոչ թե դիտվի «սողանցք»: Ընդ որում, կասկած չկա, որ այդ հնարավորության իրագործման դեպքում կարող են լինել թե հայկական, թե ռուսական, թե ադրբեջանական խմբեր, որոնք կփորձեն անել ամեն ինչ Հայաստանի այդ հնարավորությանը խոչընդոտելու համար, յուրաքանչյուրը իր պատճառով: Սրա համար է նաեւ անհրաժեշտ քաղաքական աշխատանքը Ռուսաստանի հետ, փաստարկելու համար, որ այդտեղ չկա Ռուսաստանի համար քաղաքական սպառնալիք կամ ռիսկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում