Լեհական ոստիկանությունը ձերբակալել է 17 տարեկան մի պատանու, ով Վարշավայի կենտրոնում ռումբ պայթեցնելու սպառնալիք էր հրապարակել սոցիալական ցանցում: Լեհական ոստիկանությանը նրա մասին տեղեկացրել էր Ինտերպոլը: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Անչափահասը պնդել էր, որ չի խաբում, և նշել էր պայթյունի ժամը: Իր թղթակցության մեջ նա հղում էր արել նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի վրա:
Տղան շփման մեջ է գտնվել գերմանացի հասակակցի հետ, և այս պնդումներից հետո Ինտերպոլը տեղեկացվել է նրա մտադրությունների մասին:
Պատանի «ահաբեկչի» տանը դեռևս որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել:







































