Tuesday, 30 06 2026
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին

Հայաստանի մարզերում բնակվող ավելի քան 17 հազար տեղահանված քաղաքացիների աջակցություն է տրամադրվում

REACT-ը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մարզերում բնակվող ավելի քան 17 հազար տեղահանված քաղաքացիների։ Այս մասին հայտնում են «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունից:

Այս ծրագրի շրջանակում կոնսորցիումն աշխատում է Հայաստանի բոլոր մարզերում՝ արձագանքելով ինտեգրման և հումանիտար աջակցության առանցքային հարցերին։ Ծրագրի իրականացման ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 2,5 եվրոյին համարժեք դրամ։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն շրջակա միջավայրի համար անվնաս վառելանյութ (բրիկետ) է տրամադրում Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի ու Վայոց ձորի մարզերում բնակվող տեղահանված 500 ամենախոցելի ընտանիքներին, իսկ շուրջ 2000 ընտանիքի ապահովում է կոմունալ վճարումներով։ Օգնություն ստացողների ընտրությունն ու նույնականացումն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ։ Շահառուների ընտրությունը կատարվում է կարիքի գնահատման և սահմանված խոցելիության չափանիշների համապատասխանության հիման վրա։

Տեղահանված անձանց զբաղվածության և հասարակության մեջ բարեհաջող ինտեգրման նպատակով «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն իրականացնում է մասնագիտական կրթության դասընթացներ ծրագրավորման, հրուշակեղենի պատրաստման, կարի, վարսահարդարման և այլ ոլորտներում։ Ծրագրի շրջանակում 1500 շահառու մասնագիտական խորհրդատվություն կստանա մասնագիտական փորձի կարիքները բացահայտելու և համապատասխան հմտությունների վերաբերյալ առաջարկությունների առնչությամբ, ինչպիսիք են՝ ինքնակենսագրական կազմելը, կապեր հաստատելը, խորհրդատվությունն ու հարցազրույցների անցկացումը։ Բացի այդ՝ 1000 շահառու կմասնակցի մասնագիտական դասընթացների, իսկ դասընթացները լավագույնս յուրացրած անձանցից 700-ը կստանա համապատասխան մասնագիտական գործիքներ՝ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար։

«Հակամարտությունից ավելի քան մեկ տարի անց տուժած մարդիկ դեռ ծայրահեղ խոցելի վիճակում են և միջոցներ են փնտրում իրենց ընտանիքներին առողջ ու տաք պայմաններ ապահովելու համար։ Ցուրտ ձմռան ու համաճարակի պատճառով էլ ավելի է սրվում աղետալի իրավիճակը։ ԵՄ-ն օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած ամենախոցելի բնակչությանը՝ ձմռան ցուրտը հաղթահարելու համար», – նշում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աջակցություն է տրամադրում հազարավոր մարդկանց, որոնք տեղափոխվել են Հայաստան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ 2020 թվականին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Եվրոպական միության հումանիտար աջակցության շնորհիվ շրջակա միջավայրի համար անվնաս վառելանյութ (բրիկետ) է տրամադրել տեղահանված 500 ընտանիքի և ավելի քան 4200 ընտանիքի էլ օգնել է կոմունալ վճարումների հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում