Այսօր կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե վաղը երկխոսությունից ի՞նչ սպասել՝ շարունակությո՞ւն, թե՞ ավարտ: Հիշեցենք, որ ՀԱԿ-ը պահանջում է ազատել օգոստոսի 9-ի միջադեպի արդյունքում ձերբակալված իր ակտիվիստներին:
Ըստ պատգամավորի՝ դեռևս նման պահանջ գոյություն չունի, իրենք դեռևս ընդամենը քննարկում են միջադեպի հետ կապված հարցերը և պայմանավորվել են, որ վաղը քննարկումները շարունակվելու են: «Միայն այդքանը, ուրիշ ոչինչ չկա: Ինչ վերաբերում է երկխոսության խոչընդոտ լինելու հանգամանքին, վաղը քննարկումները կշարունակվեն, և կտեսնենք, թե ինչ կլինի»,- ավելացրեց Խաչիկ Հարությունյանը:








































