Monday, 29 06 2026
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը

Արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. ինչպես են ընթանում ընտրությունները Վանաձորում

Լոռու մարզկենտրոն Վանաձորում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները՝ համամասնական ընտրակարգով։ Վանաձորն այս անգամ մասնակցում է որպես խոշորացված համայնք. Այն ընդգրկում է Վանաձորը, Գուգարքը, Շահումյանը ու Դարպասը։

ՏԻՄ ընտրությանը մասնակցում է 10 քաղաքական ուժ։ Ընտրողների ընդհանուր թիվը 93 838 է, կազմավորվել է 63 ընտրատեղամաս, դրանցից 58-ը տեղակայված են Վանաձոր բնակավայրում, 3-ը՝ Գուգարքում, մեկական տեղամասեր էլ՝ Շահումյան և Դարպաս բնակավայրերում։

Վանաձորում մասնակցում են հետևյալ 10 ուժերը՝

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը. ցուցակի առաջին համարը Վանաձորի փոխքաղաքապետ անկուսակցական Արկադի Փելեշյանն է,

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը. համայնքապետի թեկնածուն՝ Կարեն Էդարյան,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետ, նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը։

«Հանրապետություն» կուսակցությունը ևս առաջադրվել է. ցուցակով առաջին համարը Վազգեն Թորոսյանն է,

«Ապրելու երկիր» կուսակցությունն Արտավազդ Ալավերդյանի թեկնածությունն է առաջադրել, «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը,

«Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանն է,

«Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Էդգար Բոջուկյանն է, իսկ Վանաձորի արդեն նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրությունների է եկել «Մամիկոն Ասլանյան» դաշինքով, որի կազմում «Ազատ Դեմոկրատներ» և նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցություններն են։

Վանաձորում քաղաքական պայքարում է նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը. համամասնական ցուցակը գլխավորում է քաղաքական ուժի կենտրոնական կոմիտեի քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։

Այսօր ընտրություններ են նաև Լոռու Թումանյան խոշորացված համայնքում։

Թումանյան համայնքի հետ միավորվել է ութ գյուղ, պայքարի մեջ է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետություն» կուսակցությունը։ Փամբակ խոշորացված համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են։ Այդ խոշորացված համայնքը միավորում է 15 գյուղ։ Մասնակցում են ՔՊ-ն և ԲՀԿ-ն։

Վանաձորի 23/46 ընտրատեղամասում իր ընտրությունը կարող է կատարել 1332 քաղաքացի։

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ առայժմ ընտրատեղամասում նկատվում է փոքր ինչ պասիվություն, քանի որ մարդիկ նոր են արթնացել։

«Ընդհանուր ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չունենք»,- ասաց Համլետ Գասպարյանը՝ նշելով, որ առայժմ քվեարկել է 41 ընտրող։

Սակայն, Վանաձորում արդեն գրանցվել է խախտում ՝ քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում