Friday, 24 07 2026
Հայտարարություն. 1in.am
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 4-ին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղեկացնում է, որ տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան Հայրն օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց.

«Ցնծում են այսօր Հայոց եկեղեցին և նրա ուխտապահ ժողովուրդը, քանզի նշում ենք մեր եկեղեցու հիմնադիր առաքյալների տոնը, որոնք Քրիստոսի սիրո վարդապետության սերմերը ցանեցին դրախտավայր Հայաստանում, քրիստոնեությունը դարձավ «մաշկի գույն», իսկ դարերի բովում հայը միշտ վերահաստատեց Ս. Պողոս առաքյալի խոսքերը.«Ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց. նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգը, թե՞ սուրը» (Հռոմ. Ը. 35): Այս օրը մեզ համար վերանորոգության, վերաքրիստոնեացման և մշտապես ուղղափառ դավանանքի խոստովանության օրն է։ Ճիշտ է, ժամանակներն ու արժեքները փոխվել են, բայց անխախտ են մնացել Տիրոջից փոխանցված ճշմարիտ հավատքը, հավատարմությունն Աստծու և մեր նախնիների դավանած արժեքների հանդեպ։ Ուստի այսօր եկել ենք նաև սուրբ առաքյալների բարեխոսությունը հայցելու Տիրոջ մոտ, մեր սերն ու հավատարմությունը վերահաստատելու Հայոց Եկեղեցու նկատմամբ, ինքնաճանաչվելու և առավել զորանալու՝ ուխտելով, որ անաղարտ կպահենք ուղղադավանությունը, հավատարիմ կլինենք մեր հայրերի և վարդապետների թողած հարուստ ժառանգությանն ու բարոյական արժեքներին և երբեք չենք լքի այն հողը, որ ոռոգվել և պտղաբեր է դարձել մեր առաքյալների ու նախնիների թափած թանկագին արյամբ»։

Ներկայացնելով առաքյալների նահատակության պատմությունը՝ Հայր Զաքարիան հաստատեց, որ այն համակ սեր է Տիրոջ և հայ ազգի հանդեպ և նրանց ոտնակոխ վայրերը սրբատեղիներ են դարձել հայության համար։

Իր քարոզում պատարագիչ Հայր Սուրբն օրվա խորհրդի լույսի ներքո անդրադարձավ նաև հայրենիքի գաղափարին՝ մասնավորապես ընդգծելով. «Աստծուց մեզ տրված մեր հայրենիքը սրբազան և նվիրական է, քանզի այս հողի վրա են իրենց արյունը թափել Քրիստոսի առաքյալներն ու մեր քաջ նախնիները։ Այն այլևս հող չէ սովորական իմաստով, այլ Հայրենիք, որի առաջ ամենքս ունենք մեր պատասխանատվությունն ու պարտականությունները։ Հայրենի հողը գուրգուրանքի և սիրո կարիք ունի, բայց առավել ևս՝ այդ հողի վրա ապրելու և արարելու անհագ ցանկություն և կամք»:

Վերջում Հայր Զաքարիան հորդորեց հավատացյալներին հայցել Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի առաքելական հավատքը զորացնի ու պահպանի ամենքին, իսկ այսօր դուրս բերված Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել և պահպանել Հայոց աշխարհը:

Սուրբ Պատարագի ավարտին Մուշեղ Սրբազանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկաներին։

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մատուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում