Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույց է ունեցել և հայտնել է, որ ոստիկանության և բանակի կողմից իրականացվող գործողությունները դադարեցվել են:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ: Պան Գի Մունն իր անհանգստությունն է հայտնել այն մասին, որ Սիրիայում շարունակվում են ոտնահարվել մարդու իրավունքները և խաղաղ բնակիչների դեմ ուժ է գործադրվում:
Ի պատասխան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերին՝ Ասադը հայտնել է, որ բոլոր գործողությունները դադարեցվել են:









































