Monday, 06 07 2026
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

ՊՆ-ն կվերացնի զինծառայողի բնակարանի վարձակալության դիմաց փոխհատուցման ստացման կարգում առաջացող խոչընդոտները

Պետությունը նախատեսում է վերացնել այն խնդիրները, խոչընդոտները, որոնց պայմանագրային բախվում են զինծառայողները իրենց հիմնական հաշվառման վայրից 30 կմ հեռավորությամբ ծառայության նշանակվելու դեպքում բնակարանի վարձակալության դիմաց տրվող փոխհատուցման ստացման կարգում:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը աշխատանքային քննարկում էր կազմակերպել՝ քննարկելու իր օրենսդրական նախաձեռնությունը՝ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Գործող օրենքով պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: Ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվում ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը: Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

Թովմասյանը ստացել է բազմաթիվ ահազանգեր, որ զինծառայողները օգտվում են կառավարության կողմից իրենց վերապահված արտոնությունից, փոխհատուցումից, բայց այդ ստանալու կարգում երբեմն ստիպված են լինում օրենք խախտել: Եվ, պատգամավորի խոսքով, այդ խախտման համար 81 քաղաքացի այս պահին որպես մեղադրյալ է ներգրավված տարբեր գործերով: «Շատ դեպքերում, որտեղ զինծառայողները բնակվում են, սեփականատերերը չեն համաձայնում պայմանագիր կապել, և զինծառայողները ստիպված են լինում այլ բնակելի տարածքի համար վարձակալության պայմանագիր կապել, բայց իրենք փաստացի բնակվում են այլ տարածքում: Եվ իրավապահ մարմինները գտել են, որ կա կոնկրետ օրինախախտում, և քրեական գործեր են հարուցվել»,- ասաց պատգամավորը:

Թովմասյանն առաջարկում է, որ զինծառայողն այլևս անհրաժեշտություն չունենա՝ վարձակալության պայմանագիր ներկայացնել, սեփականություն և հաշվառում չունենալու վերաբերյալ Կադաստրի կոմիտեից տեղեկանքի ներկայացումը բավարար լինի՝ փոխհատուցումը ստանալու համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խնդրին տեղյակ է, տեղյակ է այն խոչընդոտներին, որոնք զինծառայողները բախվել են վարձակալական հիմունքներով բնակության իրավունքի իրացման շրջանակներում, սակայն գտնում է, որ պատգամավորի ներկայացրած նախագիծն այդ տեսքով ընթացակարգային կիրառման առումով կարող է խնդիրների հանգեցնել:

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը հայտնեց, որ դրա փոխարեն ՊՆ-ն այլ առաջարկ ունի:

«Առաջարկում ենք, որ իր բնակության վայրից 30 կմ հեռավորությամբ զինծառայողին ծառայության նշանակելու դեպքում նրան հաշվարկվի հավելում, պայմանը պետք է նախատեսի, որ այդ ծառայության վայրում 30 կմ շառավղով ինքը չունի սեփականության իրավունքով բնակելի տարածություն և հաշվառում»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ այսինքն զինծառայողն ընդամենը Կադաստրից մեկ փաստաթուղթ է ներկայացնելու, որն էլ դառնալու է հիմք:

Այսպիսով, եթե մինչև հիմա գործում է որպես բնակելի տարածության վարձակալության համար փոխհատուցման տարբերակը, ապա հիմա ՊՆ-ն առաջարկելու է հավելման ձևաչափը: Այդ պահին կառավարությունը օրենքի համաձայն սահմանել է վարձակալության դիմաց փոխհատուցման չափերը, նույն սկզբունքը պահվելու է հավելում նախատեսելու դեպքում: Մինչև պատգամավորի՝ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, հարցը ՊՆ-ում քննարկվել է, նախագիծը նախնական մշակված է, սակայն դեռ պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանն էլ առաջարկեց կարգավորման համար ընտրել ոչ թե հավելման, այլ ծախսերի փոխհատուցման տարբերակը՝ այլ իրավական ակտում:

Թագուհի Թովմասյանն իր օրենքի նախագիծը պաշտոնապես կդնի շրջանառության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում