ՀՀ ԱԳՆ-ն հավանական է համարում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի առաջիկա հանդիպումը
ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում:
Հիշեցնենք՝ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ դեկտեմբերի 2-ին Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները:
«Փաստինֆո»-ի ճշտող հարցին՝ արդյո՞ք երկու երկրների արտգործնախարարները առաջիկայում հանդիպելո՞ւ են, ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը պատասխանել է.«ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է»: