Monday, 27 07 2026
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Ներկրված 211 ավտոբուսները խնդիրը չեն լուծի. Շատ հավանական է՝ տրանպորտի ուղեվարձը թանկանա

Վերջերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարության մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ իր Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ գալիք տարեսկզբին ականատես կլինենք տրանսպորտի բնագավառի նոր բարեփոխումների։ Տեսանյութի միջոցով նա հանրությանը նախ՝ հայտնեց, որ 8,6 մետրանոց 211 ավտոբուսներն արդեն Երևանում են ու մի քանի օրից կսկսեն երթևեկել մայրաքաղաքի փողոցներում, ապա նա անձամբ ցույց տվեց՝ ինչպիսի բարձրակարգ և հարմարավետ են լինելու տրանսպորտային միջոցները և ինչպես պետք է նրանից օգտվել։ Նրա տեղեկացմամբ,սակայն, նոր ավտոբուսները երևանյան երթուղի կմտնեն մի քանի փուլով։ Նշենք նաև,որ նույնպիսի խանդավառությամբ ու գոհունակությամբ էլ լուրն ընդունեցին շատ քաղաքացիներ։

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, սակայն այնքան էլ լավատես չէ, ավելի շուտ խիստ կասկածներ ունի, որ նշված ժամկետում քաղաքապետարանին կհաջողվի, թեկուզ մասամբ փուլային տարբերակով իրականություն դարձնել այդ ծրագիրը։ Գլխավոր պատճառը Եղիազարյանը համարում է կադրային սխալ քաղաքականությունը, քաղաքապետարանում, որակյալ մասնագետների հեռացումը պաշտոններից, մասնագետներ, ովքեր ունակ էին համակարգել և ղեկավարել տրանսպորտային բնագավառի հարցերը։

«Իշխանության ներկայացուցիչները այդպես էլ չկարողացան ձերբազատվել սև-սպիտակ տրամաբանությունից և արդյունքում բոլոր ոլորտների կառավարումը վստահեցին ոչ բանիմաց և ոչ հմուտ ու արհեստավարժ մարդկանց, ովքեր չնչին գիտելիքներ ունեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։ Թե հատկապես ինչը պատշաճ չի կառավարվում, Եղիազարյանն ասաց՝ նախ այդ խմբաքանակը բավականին քիչ է։ Ներկրված 211 ավտոբուսներն ամբողջապես հարցը չեն լուծի, ուղղակի որոշ չափով կթեթևացնեն իրավիճակը։ Էական փոփոխության համար, ըստ մեր զրուցակցի, մեզ անհրաժեշտ կլինի 900-ից ավել ավտոբուս, որի պարզ հաշվարկը քաղաքապետարանում չեն արել։ Անդրադառնալով տրանսպորտի վարձավճարի բարձրացման հարցին՝ Եղիազարյանն ասաց, որ տարիներ ի վեր բարձրացրել է հարցը, որ սպասարկման որակը լավացնելու համար անհրաժեշտ է փոխադրամիջոցների ուղեվարձի արժեքը բարձրացնել։ Նա կարծում է, որ ՝ պետք է կարողանալ հանրությանը, բնակիչներին համոզիչ բացատրել խնդիրը, այլապես դա լուրջ բեռ է դառնալու պետության համար, հատկապես այսպիսի բարեփոխումներ իրականացնելու համար։

«Խդիրն այն է՝ ամեն ինչի թանկացման հարմարվում են, ընդունելի են համարում, ամեն ինչի համար գումար գտնում են, բայց փոխադրումների համար՝ ոչ։

Այդպես չի կարելի մոտենալ խնդրին, այլապես ոլորտը երբեք չի փոխվի, չի բարելավվի։ Միայն պահանջելով չէ։ 1996 թվականից այս կողմ այդ վճարը չի բարձրացել»,– շեշտեց փոխադրողների միության նախագահը։

Հարցին՝արդյոք առաջիկայում սպասվում է վարձի թանկացում, մեր զրուցակիցը շատ հավանական համարեց, նույնիսկ նշեց՝ իր հաշվարկներով ինչքան պետք է թանկանա, սակայն հրաժարվեց նշել կոնկրետ չափ, քանի որ այդ հաշվարկը ավելի վաղ է արել և հիմա որոշ վառելիքային գներ փոփոխության են ենթարկվել և շատ հավանական է, որ այդ թիվը հիմա ճշգրիտ չէ։ Նա համոզված է՝ եթե չբարձրացվի ուղեվարձը, պետք է ստիպված քաղաքապետարանը իր կողմից լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրի տրանսպորտային ցանցին՝ ծրագիրն իրագործելու համար։ Ինչ վերաբերում է այն դժգոհություններին, որ այս նոր 8,6 մետրանոց ավտոբուսները կարող են դառնալ էլ ավելի մեծ խցանումների ու երթևեկության խաթարման պատճառ, Եղիազարանը կարծում է, որ նման մտահոգություններն անտեղի են և չհիմնավորված։ Հակառակը՝այս ավտոբուսները ավելի կթեթևացնեն ծանրաբեռնվածությոնը, քանի որ նրանք կաշխատեն մեկից ավել երթուղայիների փոխարեն»,-եզրափակեց փոխադրողների միության նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում