Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Ինչ են շարունակել Փաշինյանն ու Պուտինը. կիրակնօրյա զրույց

Կիրակի հայտնի է դարձել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի միջև հեռախոսազրույցի մասին, որն ըստ Կրեմլի հաղորդագրության եղել է նախորդ զրույցի շարունակությունը: Հիշեցնեմ, որ նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել նոյեմբերի 16-ին, երբ աննախադեպ սրվել էր իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի գրոհից հետո: Երևանն այդ օրը հայտարարեց, որ ռազմական փոխօգնության պայմանագրի կիրառման համար դիմում է Մոսկվային, թեև դիմումը բանավոր էր և գրավոր շարունակություն կարծես թե չի ունեցել, գոնե հրապարակավ չի հայտարարվել այդ մասին: Սակայն, թե Երևանը, թե Մոսկվան հայտարարեցին, որ դիմումի հիման վրա ընթանում են խորհրդակցություններ:

Տեղի ունեցավ նաև Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկելով առկա իրավիճակը, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին շարունակել քննարկումներն այդ թեմայով: Եվ ահա, նոյեմբերի 21-ին փաստորեն տեղի է ունեցել շարունակությունը, ընդ որում՝ գուցե իհարկե դետալային, սակայն հատկանշական պահ է թերևս այն, որ քննարկումը տեղի է ունենում կիրակի: Իհարկե կա արդեն ոչ դետալային մեկ այլ հատկանշական հանգամանք: Երկու հեռախոսազրույցների միջև հայտնի դարձավ, որ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում: Այդ օրը Բրյուսելում տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի Վեհաժողովը: Օրեր առաջ անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում հավաքվել էին նախապատրաստական աշխատանքի նպատակով: Եվ ահա, հայտնի դաձավ, որ Վեհաժողովի շրջանակում կլինի Փաշինյան-Ալիև հանդիպում: Այս տեղեկությունը անմիջապես դիտվեց Մոսկվայում եռակողմ հանդիպման հանգամանքին հակադիր:

Շաբաթներ առաջ Մոսկվան հայտարարեց, որ փորձում է կազմակերպել եռակողմ հանդիպում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, սակայն օրերս ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ չկա դրա վերաբերյալ կոնսենսուս: Թե հատկապես ո՞ր կողմում է խնդիրը, Լավրովը և որևէ մեկը չի նշում, իսկ հայկական և ադրբեջանական կողմերը մեղադրում են միմյանց: Փաստն այն է, որ այդ եռակողմ տեսակոնֆերանսը չի ստացվում, փոխարենը ստացվում է հանդիպում Բրյուսելում:  Այն կազմակերպելու «պատասխանատվությունը» վերցրել է  ԵԽ նախագահ Շարլ Միշելը: Ի դեպ, այստեղ երևի թե կարևոր է դիտարկել որոշակի ժամանակացույց: Բանն այն է, որ Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու նախաձեռնության մասին առաջինն այդուհանդերձ հայտարարվել է սեպտեմբերին, երբ  ՄԱԿ ԳԱ առիթով Նյու Յորքում մոտ տասը ամիս դադարից հետո հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Դրանից հետո, թե Երևանից, թե Բաքվից ստացվեց արձագանք, որ Փաշինյանը և Ալիևը դեմ չեն այդպիսի հանդիպման: Այստեղ հատկանշական է այն, որ Նյու Յորքում նախարարների՝ երկար դադարից հետո հանդիպումից երկու շաբաթ առաջ զրույց էր տեղի ունեցել նույն Շարլ Միշելի և Պուտինի միջև, որում քննարկել էին նաև արցախյան հարցը և համատեղ աշխատանքի հեռանկարը: Բրյուսելի հանդիպումը պետք է դիտարկել համատեղ աշխատանքի տրամաբանության մեջ, որտեղ այսպես ասած միջնորդական կողմերը յուրաքանչյուրն ունի անշուշտ իր հաշվարկներն ու տակտիկական և ստրատեգիական դիտարկումներն ու նպատակները, սակայն այս պահին այդ ամենի հանրագումարում չի դիմադրում համատեղ աշխատանքի տրամաբանությանը: Առավել ևս, որ պարզ չէ, թե ինչ օրակարգ է լինելու Բրյուսելի հանդիպմանը, կամ ավելի շուտ հավանական է նույնիսկ, որ այդ հանդիպմանը կքննարկվեն ավելի շատ ընդհանուր հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում