Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի՝ Այգեհատ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ու մինչ կժամաներ բժիկների հերթապահ խումբը, նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։