Ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքի մոտ նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել «Հավերժության պուրակի» հիմնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, զոհված ծառայողների հարազատներն ու ընկերները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, բացման խոսք է ասել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, և աղոթք բարձրացրել՝ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը։
«Արցախյան առաջին ազատամարտի, 44-օրյա պատերազմի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անուններով նրանց երեխաները, այրիներն ու ծառայակիցները ծառեր տնկեցին։
Արարողության ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նույն օրը հիշատակի միջացառումը շարունակվել է ոստիկանության մշակույթի կենտրոնում։ Այն մեկնարկել է աղոթքով ու մեկ րոպե լռությամբ։ Հնչել են հայրենասիրական երգեր ու ասմունք՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին։
4-օրյա պատերազմին ոստիկանությունը տվել է 71 զոհ։