Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Սա հերթական ահաբեկչությունն է. Բաքուն դիմում է սադրիչ քայլերի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը

-Պարոն Բաբայան, այսօր Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակել են ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա. կա մեկ զոհ, երեք վիրավոր։ Ի՞նչ է կատարվում Արցախում։

-Ունենք այն, ինչ ունենք, սա նորություն չէ։ Եվ երբ հարց են տալիս, թե ինչու են այսպես անում, ես համարում եմ նույնքան վտանգավոր, որքան նման գործողությունները։ Նախ՝ ի՞նչ եք սպասում Ադրբեջանից, աղ ու հա՞ց։ Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք մի երկիր, որը բացեիբաց, առանց որևէ կաշկանդվածության՝ քարոզում է հայատյացություն։ Ալիևը Շուշիում այնպիսի հայտարարություններ է անում, որոնց համար անմիջապես որպես միջազգային մարդասիրական նորմերի խախտում՝ պետք է կանչվի պատասխանատվության։ Նա հայերին թշնամի է համարում, և ի՞նչ եք սպասում նրանից։ Այսպիսով, սա հերթական ահաբեկչությունն է, սա էմոցիաների և զգացմունքների դրսևորում է և պետական լավ հաշվարկված քաղաքականություն։ Մենք պետք է ձախողենք թշնամու նպատակները։

Ինչպե՞ս…

Նախևառաջ պետք է պատրանքներից դուրս գանք, պետք է սթրեսից դուրս գանք և հասկանանք, որ չպետք է խաղանք նրանց պայմաններում։ Թշնամու նպատակը հետևյալն է՝ հայաթափել Արցախը՝ հնարավորինս քիչ ռեսուրսներ ծախսելով։ Նրանք հասկանում են, որ չեն կարողանում լայնածավալ պատերազմ սկսել, որովհետև կա ռուսական զորք, որը միակ խոչընդոտն է լայնածավալ պատերազմի և ցեղասպան քաղաքականության իրականացման ճանապարհին։ Եվ սա է հիմնական խոչընդոտը, որ չեն սկսում պատերազմը։ Նրանք հասկանում են, որ դա հնարավոր չէ, դրա համար դիմել են, դիմում են և դիմելու են նման սադրիչ քայլերի, որ վախեցնեն ժողովրդին, վհատություն սերմանեն, որ մարդիկ ցանկություն չունենան ապրել Արցախում, դուրս գան։

Եվ մենք չպետք է սա թույլ տանք, պետք է ձախողենք այս ամենը, իրավունք չունենք մեր հազարավոր սուրբ նահատակների պատվի, լուսավոր կերպարների առաջ վախենանք, վհատվենք, ինչ-որ տեղ խուճապի մատնվենք։ Մենք իրավունք չունենք մեր ապագա սերունդների առջև։ Հետևաբար, պետք է հասկանանք, որ սա մի քաղաքականություն է, որը թշնամին վարելու է, չի հրաժարվելու, մենք էլ պետք է հաստատակամ կանգնենք և թույլ չտանք, որ իրենց խաղը մեզ պարտադրեն, մենք պետք է պարտադրենք մեր խաղը, իսկ այդ խաղը  հետևյալն է՝ հավատքը պինդ պահել, անսասան, տեղ տալ պրոֆեսիոնալիզմին և հայրենասիրությանը և կանգնել մինչև վերջ։

-Ռուս խաղաղապահները պետք է արցախցիների անվտանգությունը ապահովեն, բայց  մենք ունենք զոհ, վիրավորներ։

-Գիտեք՝ նրանք հասկանում են, որ չեն կարող լայնածավալ պատերազմ սկսել, հասկանում են, որ դրա հիմնական խոչընդոտը Ռուսաստանն է, ռուսական զորքը, բայց ի՞նչ անեն նման իրավիճակում, դիմում են նման քայլերի, վախեցնեն անուղղակի ձևով, և նաև այսպիսի քայլերով փորձեն խարխլել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, որովհետև սադրիչների մի բանակ, մոռանալով ինչ է Ադրբեջանը, սկսում է մեդադրել ռուսներին։ Հասնո՞ւմ է Ադրբեջանն իր նպատակին, եթե այդպիսի մարդիկ կան, վհատվում են, հետևաբար հասնում են իրենց նպատակին։

Եվ մենք պետք է շարունակենք մեր կյանքը, մեր պայքարը, ուժեղացնենք մեր եղբայրությունը Ռուսաստանի, մեր երկիրը, և հանկարծ թույլ չտանք սադրիչներին լուրջ դերակատարություն ունենալ մեր կյանքում։

-Հնարավո՞ր է՝ այսօրվա կրակոցները պայմանավորված լինեն Պուտինի, Փաշինյանի և Ալիևի առաջիկա հանդիպման հետ։

-Ոչ մի բանով պայմանավորված չէ, սա իրենց աշխարհաքաղաքական նպատակն է։ Եվ որևէ հանդիպում, որևէ բանով պայմանավորված չէ, սա հենց քաղաքականություն է։ Այսպիսի քայլերն անմիջապես ուղղորդվում են, հորդորվում են, և նման հրահանգներ են իջեցվում Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից։

-Կա խուճապ Ստեփանակերտո՞ւմ։

-Իհարկե, ոչ։ Մարդիկ կան, իհարկե, որոնք անհանգստանում են, բայց որևէ խուճապային տրամադրություն չկա, բայց այն, որ պետք է նոր որակ հաղորդենք անվտանգության ոլորտին, միանշանակ է։ Պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք, պետք է հակաահաբեկչական հայեցակարգ մշակենք, այստեղ ես համաձայն եմ, պետք է քայլեր ձեռնարկվեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում