Արցախի հերոս Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է․
Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված՝ Ազատական կուսակցության Մեղրիի ավագանու թեկնածուների ցուցակի ձևավորման ժամանակ ՀՀ օրենսդրության պահանջների խախտման և այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման, նյութերի վերաբերյալ, Ազատական կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ազատական կուսակցությունը, Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում, որևէ քաղաքական ուժի հետ, համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել։
Ինչ վերաբերվում է հիշյալ գործընթացներում, ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթների խախտմանը, ապա կուսակցության համապատասխան ստորաբաժանման կողմից նախաձեռնվել է ստուգման գործընթաց, որի արդյունքները կներկայացվեն ՀՀ իրավապահ մարմիններին, նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ օրենքով նախատեսված իրավական հետևանքներ առաջացնելու նպատակով։
Ազատական կուսակցությունը հույժ կարևորում է ՀՀ օրենսդրության անվերապահորեն կատարման հրամայականը և ունի բավարար գործիքակազմ՝ հետևողականորեն իրացնելու իր իրավունքներն ու պարտականությունները։
ՀՀ օրենսդրության խախտման յուրաքանչյուր դեպք ենթարկվելու է համակողմանի ստուգման և մեղավորների համար անխուսափելիորեն առաջացնելու է իրավաբանական հետևանք։










































